Ներքին 11 ամիս առաջ - 21:33 09-11-2025

Փաշինյանը հետևողականորեն հրաժարվում էր 9-րդ կետի կատարումից. Քոչարյան

Ոչ մի ընդդիմադիր չէր ասում, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պետք է չեղարկել։ Հասկանում էինք, որ այն պրոբլեմային է, արձանագրում է պատերազմում պարտությունը, բայց բոլորը հասկանում էին, որ սա Արցախը պահելու հնարավորություն է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, TV5-ին գտված հարցազրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այն ժամանակ պետք էր կառչել այդ փաստաթղթից և անել ամեն ինչ, որ այն կյանքի կոչվի։ Հիմա ասել՝ ամբողջությամբ դա կա, թե չկա... Դուք վերցրեք այդ փաստաթղթի 9-րդ կետը, որը խոսում է անխոչընդոտ ճանապարհի մասին և համեմատեք այդ կետը Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի նմանատիպ կետի հետ։ Բովանդակությամբ այն նույնն է, ուղղակի այն տարբերությամբ, որ այն ժամանակ կար Արցախ, կար Լաչինի միջանցք և այդ 9–րդ կետը մտցված էր Լաչինի հետ սիմետրիա ունենալու տեսանկյունից։ Այն ժամանակ փոխանակ կառչել այդ կետից, ապահովել ճանապարհի ֆունկցիոնալությունը, ոչ թե հանձնել որպես միջանցք։ Այն ժանմանակ միջանցքի տրամաբանությունը չկար ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն հրաժարվում էր այդ կետի կատարումից։ Այդ հրաժարվելը բերեց նրան, որ Լաչինի միջանցքը փակվեց և այդ ամենն ավարտվեց Արցախի կորստով։ Սրանք փաստեր են։

Նույնատիպ մոտեցումը այսօր ներկայացվում է որպես դարակազմիկ որոշում։ Այդ ընթացքում ի՞նչ փոխվեց. Չկա Արցախը, չկա Լաչինի միջանցքը»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը