Ներքին 3 ամիս առաջ - 19:10 06-05-2026

Ինչու են թուրքերը Հայաստանում իրենց տանը զգում․ քաղաքագետի կարծիքը

Մերի Հակոբյան

Լրագրող

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը, անդրադառնալով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլըչի այն հայտարարությանը, թե Երևանում իրեն զգում է «ինչպես տանը», կարծիք հայտնեց, թե այս արտահայտությունը չպետք է դիտարկել բացառապես դիվանագիտական համատեքստում։

«Կարծում եմ՝ սա ոչ թե դիվանագիտական ձևակերպում է, այլ ավելի շատ հոգեվիճակի դրսևորում։ Դա պայմանավորված է քաղաքական իրողություններով, որովհետև այսօր Հայաստանում կա իշխանություն, որն իրականացնում է այն, ինչ Թուրքիան տասնամյակներ շարունակ փորձել է իրականացնել»,– Oragir.News-ի հետ զրույցում նշեց նա։

Քաղաքագետի գնահատմամբ՝ նման ընկալումը ձևավորվել է նաև Հայաստանի վարած քաղաքականության արդյունքում։

«Տասնամյակներ շարունակ Թուրքիան միլիարդավոր դոլարներ էր ծախսում՝ հակազդելու հայկական պետականությանը և լոբբինգին, իսկ այսօր այդ ամենը, փաստացի, իրականացվում է առանց այդ ծախսերի։ Այդ պայմաններում բնական է, որ նրանք իրենց այստեղ ավելի վստահ են զգում»,– ասաց Մաթևոսյանը։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարին՝ նա նշեց, որ դա հնարավոր է միայն որոշակի պայմանների դեպքում։

«Հայ-թուրքական հարաբերությունների լիարժեք կարգավորում կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ Թուրքիան կընդունի իր կողմից իրականացված քաղաքական հանցագործության փաստը և որոշակի ձևով պատասխանատվություն կկրի դրա համար։ Թե դա ինչ ձև կստանա՝ փոխհատուցում, թե այլ տարբերակ, այլ հարց է»,– նշեց նա։

Միևնույն ժամանակ, Մաթևոսյանը ընդգծեց, որ ներկայիս պայմաններում նման զարգացումը քիչ հավանական է։

«Գուցե ներկայիս իրողություններում սա ֆանտաստիկ է թվում, բայց առանց այդ քայլի հարաբերությունների իրական կարգավորում հնարավոր չէ»,– հավելեց քաղաքագետը։

Խոսելով նաև Թուրքիայի փոխնախագահի հնարավոր այցի և դրա ազդեցության մասին՝ նա նշել է, որ նման այցերը էական փոփոխություն չեն բերելու։

«Թուրքիայի փոխնախագահի այցը որևէ կերպ չի ազդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա։ Նման այցերը նախկինում էլ են եղել, սակայն չեն հանգեցրել հարաբերությունների կարգավորմանը»,– ընդգծեց նա։

Մաթևոսյանը նաև հիշեցրեց, որ նախկինում ևս բարձր մակարդակի շփումներ են տեղի ունեցել, սակայն առանց արդյունքի։

«Մենք ունեցել ենք դեպքեր, երբ Թուրքիայի ղեկավարությունը այցելել է Հայաստան, սակայն դա չի բերել հարաբերությունների կարգավորման, քանի որ առանց հիմնարար խնդիրների լուծման՝ դա հնարավոր չէ»,– ասաց նա։

Քաղաքագետի խոսքով՝ խնդրի առանցքում մնում է պատմական և քաղաքական պատասխանատվության հարցը։

«Թուրքիան մեր դեմ հանցագործություն է կատարել և փորձում է մեզ ստիպել մոռանալ դրա մասին։ Այդ պայմաններում հարաբերությունների կարգավորման մասին խոսելը դժվար է»,– եզրափակեց Մաթևոսյանը։

Մերի Հակոբյան
Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ