87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին 6 ամիս առաջ - 15:47 30-04-2026

Չգիտեմ՝ երբ այսքան մեծացար. Արփի Գաբրիելյանի որդու հուզիչ անակնկալը մայրիկին

Սիրված դերասանուհի և երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր հրապարակմամբ հուզել է իր հազարավոր հետևորդներին։ Այս անգամ ուշադրության կենտրոնում նրա և Միհրան Ծառուկյանի որդին է՝ փոքրիկ Ռոբերտը, ով իր անմիջականությամբ պարզապես գերել է բոլորին։

Արփիի հրապարակած տեսանյութում պատկերված է Ռոբերտի մանկապարտեզի հանդեսը։

Փոքրիկը, ելույթ ունենալով բեմում, ոչ միայն հիանալի արտասանում է, այլև առանձնահատուկ ուշադրության է արժանացնում դահլիճում գտնվող մայրիկին։

Նա իր ձեռքով պատրաստած թղթե ծաղիկը մեծ սիրով փոխանցում է Արփիին՝ ստեղծելով օրվա ամենահուզիչ պահը։

Տեսնելով որդու արագ մեծանալն ու նմանօրինակ հասուն քայլերը՝ Արփին չի թաքցրել իր զգացմունքները. «Չգիտեմ՝ երբ այսքան մեծացար», - հրապարակմանը կից սրտառուչ գրառում է կատարել երգչուհին։

Հոլովակը շատ արագ տարածվել է սոցցանցերում՝ հավաքելով բազմաթիվ հավանումներ։

Հետևորդները շտապել են կիսվել իրենց հիացմունքով՝ նշելով, որ Ռոբերտը շատ նման է իր տաղանդավոր ծնողներին և արդեն իսկ աչքի է ընկնում իր արտիստիզմով։ «Սրանք այն պահերն են, որոնք մնում են հիշողության մեջ հավերժ։

Իսկական տղամարդ է մեծանում», - գրել է օգտատերերից մեկը։