Ներքին 5 ամիս առաջ - 13:42 29-04-2026

Ուրիշ Անդո կա՞ քո կյանքում. Ծովինար Մարտիրոսյանն ու Նարեկ Հայկազյանը «ստուգում են» ընկերներին

Դերասանական զույգ Ծովինար Մարտիրոսյանն ու Նարեկ Հայկազյանը հերթական անգամ զվարճացրել են իրենց հետևորդներին նոր ու կատակային հոլովակով։

Այս անգամ զույգը որոշել էր «ստուգել» իրենց մտերիմ ընկերների հավատարմությունն ու արագ կողմնորոշվելու ունակությունը։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ծովինարը զանգահարեց դերասան Հովհաննես Դավթյանին։ Սակայն Հովհաննեսին «խաբելը» հեշտ չէր. նա վայրկյանների ընթացքում հասկացավ, որ սա հերթական պրանկն է։ «Ծո՛վ, ասա՝ քեզ ով ա նկարում», - ծիծաղելով արձագանքեց Հովհաննեսը՝ չտալով ընկերներին իրեն մոլորեցնելու հնարավորություն։

Հոլովակի ամենազվարճալի հատվածները սկսվեցին, երբ զույգը զանգահարեց այլ ընկերների։

Նրանցից մեկը, փորձելով «փրկել» իրավիճակը, պնդում էր, թե Նարեկն իր հետ չէ, իսկ մյուսն էլ ավելի առաջ գնաց՝ հորինելով, թե Նարեկն այդ պահին բոլորովին այլ մարդու հետ է։

Այս ամենը ուղեկցվում էր Ծովինարի և Նարեկի վարակիչ ծիծաղով և կատակային մեկնաբանություններով. «Նարեկ, ուրիշ Անդո կա՞ քո կյանքում», - հոլովակին կից հումորով գրել է Ծովինարը։

Հոլովակը կարճ ժամանակում մեծ թվով դիտումներ և մեկնաբանություններ է հավաքել։

Հետևորդները հիացած են զույգի հումորի զգացումով և ընկերական ջերմ հարաբերություններով։

Շատերը նշում են, որ նմանատիպ պրանկները ևս մեկ անգամ ապացուցում են, թե որքան համախմբված ու պատրաստակամ են նրանց ընկերները՝ միմյանց «թիկունք պահելու» հարցում։

Թամարա Քալանթարան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում