Ներքին 5 ամիս առաջ - 09:00 28-04-2026

10 միլիոն տուգանք․ «Դոմուս»-ին չի հաջողվել նորից «ֆռռցնել» ՊԵԿ-ին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն արձանագրել է խախտում և տուգանել «Դոմուս» ընկերությանը 10 մլն դրամով։ «Դոմուսը» բողոքարկել է այս որոշումը՝ պնդելով, որ՝ սխալ օրենք է կիրառվել, փաստաթղթերը սխալ են մեկնաբանվել, գործարքն իրականում եղել է ֆիզիկական անձի հետ, ոչ թե բիզնեսի։ Սակայն բողոքարկման գործընթացում այդ փաստարկները բավարար չեն համարվել, և տուգանքը չի վերացվել։ Սա նշանակում է, որ տվյալ փուլում պետական մարմինը պահպանել է իր դիրքորոշումը, իսկ ընկերության հիմնավորումներն անտեսվել։

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել «Դոմուս» ընկերության և հարկային մարմնի միջև։ ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովում քննված գործը, որը վերաբերում է «Դոմուս» ՓԲԸ-ին առաջադրված 10 միլիոն դրամ տուգանքին, առաջին հայացքից սովորական հարկային վեճ է՝ հարկային խախտման վերաբերյալ, բայց փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս՝ սա պարզապես մեկ ակտի պատմություն չէ։

Ամբողջ պատմությունը պտտվում է մեկ հարցի շուրջ՝ ապրանքը գնել է սովորական մա՞րդ, թե՞ անհատ ձեռնարկատեր։ Սա կարող է թվալ մանրուք, բայց իրականում այստեղ է ամբողջ խնդիրը։ Եթե գնորդը ֆիզիկական անձ է՝ հարկային բեռը փոքր է, եթե ԱՁ է, ապա գործում են լրիվ այլ պահանջներ և հաշվարկներ։ Այսպիսով, փաստաթղթերում կա հակասություն. մի տեղում չկա գնորդի անուն, մեկ այլ փաստաթղթում երևում է ԱՁ տվյալ, ՀԴՄ կտրոնում բացակայում է ՀՎՀՀ-ն։

Այս խառնված պատկերը հենց այն դաշտն է, որտեղ առաջանում են հարկային վեճերը։ Հնարավոր է՝ գործի է դրվել հարկային բեռի հնարավոր նվազեցման մեխանիզմ, որի դեպքում գործարքը ներկայացվում է որպես ֆիզիկական անձի գնում, թեև իրականում կարող է ունենալ բիզնես բնույթ։ Այս դեպքում ընկերությունը կարող է վճարել ավելի քիչ հարկեր, մինչդեռ վաճառքի ծավալը չի փոխվում։ Արդյունքում առաջացած տարբերությունը մնում է որպես լրացուցիչ շահույթ։ Այն, որ բողոքարկումը մերժվել է ՊԵԿ-ի կողմից, կարևոր հանգամանք է։ Կարելի է ենթադրել, որ «Դոմուսի» ներկայացված բացատրությունները չեն փարատել հարկային մարմնի կասկածները։ Այսինքն՝ պետությունը գտնում է, որ գործարքի ձևակերպման մեջ խնդիր կա։

Հարկ է նշել, որ «Դոմուսի» սեփականատերը գործարար Արմեն Մուրադյանն է, որը մեծ կապեր ունի թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանությունների հետ։



Ըստ մամուլի տարբեր հրապարակումների՝ վերջին տարիներին Մուրադյանը առնձնահատուկ մտերիմ հարաբերությունների մեջ է հատկապես Նիկոլ Փաշինյանի հետ, մասնակցում է ՔՊ նախաձեռնած դրամահավաքներին, մեծ գումարներ նվիրաբերում իշխանական հիմնադրամներին։ Հրապարակված տեղեկությունների համաձայն, Մուրադյանի գործերը նախկինների օրոք շատ հաջող են ընթացել, հենց այդ տարիներին է սկսել զարգանալ նրա բիզնեսը։

«Դոմուսի» սեփականտիրոջ կապերն առավել ցայտուն են եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա շրջապատի հետ։ Այսպիսի վարքագիծը հայկական բիզնես միջավայրում հաճախ անվանվում է «քաղաքական աճպարարություն», սակայն այսօր նույն հաջողակ գործարարը բախվել է հարկային մարմինների պահանջներին և վերահսկողությանը։

Հասմիկ Մովսիսյան Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:48 Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած․ Շարմազանովը՝ իշխանությանը
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
20:24 Ավելի քան 100 կոնգրեսական կոչ է արել Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր