Ներքին Միտք 6 ամիս առաջ - 11:43 26-04-2026

Սա ստրկության քարոզ է. «սիրո» սրտիկների ու ժպիտների հետևում թաքնված է ամենադաժան ավտորիտարիզմը. Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրառում է արել և հրապարակել Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի հրապարակած պոստերի լուսանկարները.

Սիրելի՛ երիտասարդնե՛ր, նայե՛ք այս պատկերին ու լավ հիշեք այն

Սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է։

«Չկա Հայաստան առանց Փաշինյան»... Լո՞ւրջ։



Սա այն նույն ձեռագիրն է, որով կառուցվել են պատմության բոլոր բռնապետությունները՝ Ստալինից մինչև Հյուսիսային Կորեա։ Երբ պետությունը նույնացվում է մեկ մարդու հետ, դա նշանակում է միայն մեկ բան՝ դուք, որպես քաղաքացի, այլևս գոյություն չունեք։

Ինչու՞ սրան չպետք է տալ և ոչ մի քվե.

Սա վիրավորանք է ցանկացածի ինտելեկտին. Ձեզ փորձում են համոզել, որ մեր ազգը, հազարամյա պատմությունն ու մեր պետականությունը կախված են մեկ անհատի քմահաճույքից։

Սա ազատության վերջն է. Ժողովրդավարությունը նշանակում է իշխանության փոփոխություն։ Իսկ այս լոզունգը բացահայտ հայտարարում է՝ «Ես մնալու եմ հավերժ, որովհետև առանց ինձ դուք ոչինչ եք»։

Սա ստրկության քարոզ է. «Սիրո» սրտիկների ու ժպիտների հետևում թաքնված է ամենադաժան ավտորիտարիզմը։ Մեզ առաջարկում են ոչ թե երկիր, այլ «աղանդ», որտեղ քննադատությունը դավաճանություն է, իսկ կույր հնազանդությունը՝ խրախուսանք։

Եթե այսօր թույլ տաք, որ ձեր ուղեղները լվանան «անփոխարինելիության» այս թույնով, վաղը սթափվելու եք մի երկրում, որտեղ ձեր ձայնը, ձեր երազանքներն ու ձեր իրավունքները ոչինչ չարժեն առաջնորդի լուսանկարի համեմատ։

Մերժե՛ք անձի պաշտամունքը։ Մերժե՛ք բռնապետության սիմվոլները։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է