Ներքին Միտք 59 րոպե առաջ - 13:20 13-09-2026

Խաչի խորհուրդը ամենամեծ սիրո՝ զոհաբերական սիրո խորհուրդն ունի. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Տեր-Մելիք Շահնազարյանը գրել է․

«Ասում են՝ ոչ թե մարդու մահն է ողբերգություն, այլ այն, ինչը մեռնում է նրա մեջ իր կենդանության օրոք։ Չեմ հիշում՝ ում մոտ եմ կարդացել այս միտքը, բայց վերջին շրջանում հաճախ եմ վերադառնում դրան։

Այսօր էլ անընդհատ դա էի մտածում, ու պատճառը մեկն է՝ վաղն ազգովի «սբ խեչ» ենք նշում։ Ոչ թե Խաչվերաց, այլ հենց «սբ խեչ»… Մեռելների «տոն»։

Ու թեև գիտեմ, որ հիմա արդեն շատ բան հնարավոր չի փոխել, ամեն դեպքում ցերեկը «սբ խեչ» նշել պատրաստվող ծանոթ-անծանոթներիցս 12 վայրկյան ուշադրություն եմ խնդրում։ 2 վայրկյանը Բագրատ Սրբազանի ասածը կարդալու, իսկ 10-ը՝ դրա մասին մտածելու համար։

«Խաչի խորհուրդը ամենամեծ սիրո՝ զոհաբերական սիրո խորհուրդն ունի. եթե սիրո մեջ տառապանք ու զոհաբերություն չկա, ուղղակի սուտ է, խաբեություն և վաճառքի առարկա»։

Եվ թող կենդանության օրոք ոչինչ չմեռնի մեր մեջ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչն ապավեն ամենքիդ։ Աստծով»։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում