Ներքին 6 ամիս առաջ - 10:30 22-04-2026

Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը․ Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի հիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է․

«Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը

Այս ընտրության կարևոր առանձնահատկությունն է լինելու այն, որ իշխանությունն ամեն կերպ խուսափելու է ծրագրային բանավեճից, խոչընդոտելու է դրան։ Ծրագրային հարթությունում, ռացիոնալ լուծումների տիրույթում իշխանությունն ասելիք չունի, հետևաբար անելու է ամեն ինչ, որ այլանդակի մթնոլորտն ու ստեղծի պայմաններ, որ ընդդիմության և լայն հասարակության ասելիքը խլացվի։ Սա աննորմալ վիճակ է, բայց սա մեր իրականությունն է։

Այս իշխանության բանաձևն է. որքան մեծանում է կառավարման տապալումների ծավալը, այնքան մեծանում է մուննաթը և ագրեսիան այլոց (ընդդիմախոսներ, հասարակություն, այլ պետություններ և այլն) հասցեին։

Երեկ վերջապես ընդունեցին, որ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չկա։

Այնպես էին զարմացել, կարծես մինչև այդ նրանց հրապարակայնորեն չէինք զգուշացրել, որ բոլոր պահանջների անմռունչ ընդունումը չի բերելու սահմանների բացմանը և հարաբերությունների կարգավորմանը։ Մինչ մի իշխանավոր զարմանում էր, որ հետո անթարթ հայացքով ասի՝ սխալվեցինք, մյուսը մուննաթ էր գալիս ֆավորիտ ընդդիմադիր ուժերի վրա։

Երևան քաղաքի կառավարումն ամբողջությամբ տապալված է։ Փոսեր, խցանումներ, կեղտոտ օդ, մի կերպ աշխատող քաղաքային տրանսպորտ, քաղաքը պարալիզացրած շինթույլտվություններ և այլն։ Փոխարենը աճում է քաղաքապետի մուննաթը բոլորի վրա՝ երևանցիների, վարորդներ և ընդհանրապես, բոլորի՝ բացի իրենից։

Էս «մուննաթի ռազմավարությունը» պատահականորեն չի ընտրված։ Գործում է. «ով առաջինը «վրա է քշում», նա ստանում է առավելություն» տրամաբանությունը։ Բայց դա աշխատում է մինչև առաջին լուրջ պատասխանը։

Առաջիկա ընտրությունները փողոցային կռիվ չեն, երկրի ամբողջ հետագա կյանքի հարցն է որոշվում։ Ընտրողներն էլ կողքի շենքերի լուսամուտներից դուրս թափված թամաշա անող հարևաններ չեն, որոնց համար միևնույն է, թե ոնց կավարտվի կռիվը։ Էս «կռվում» բոլորի ճակատագիրն է որոշվում, այդ թվում՝ նրանց, ովքեր առաջին հայացքից միայն «թամաշա» են անում։ Ու որքան ընտրությունները մոտենան, այնքան ընտրողը սպասելու է լուրջ պատասխանի ու լուրջ խոսակցության»։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են