Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:20 20-08-2024

«Քլինթոն» հիմնադրամի փոխնախագահը միանում է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովին

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի Ընտրող հանձնաժողովին է միացել «Քլինթոն» հիմնադրամի փոխնախագահ, հանրային առողջության փորձագետ Չելսի Քլինթոնը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից, նշելով, որ Դոկտոր Քլինթոնը հայտնի է մարդկանց կյանքը բարելավելու իր ջանքերով, ինչը ոգեշնչում է ապագա առաջնորդներին ամբողջ աշխարհում ու նպաստում կարեւոր հարցերի, այդ թվում՝ առողջապահական հավասարության վերաբերյալ իրազեկության բարձրացմանը եւ գործնական քայլեր ձեռնարկելուն:

«Ավրորա» մրցանակը (1 միլիոն ԱՄՆ դոլար) շնորհվում է այն անհատներին, որոնք վտանգում են սեփական կյանքը, որպեսզի փրկեն այն մարդկանց կյանքը, որոնք տառապում են հակամարտությունների կամ մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների հետեւանքով։ «Ավրորա» մրցանակի դափնեկիրը ստանում է նվիրատվության շղթան շարունակելու բացառիկ հնարավորություն՝ այդ միջոցներն ուղղելով համայնքներում մարդասիրական աշխատանք իրականացնող անհատներին:

«Ուրախ ենք ողջունելու Չելսի Քլինթոնին «Ավրորա» համայնքում: Հաշվի առնելով սոցիալական փոփոխություններին նվիրված երկարամյա ջանքերը՝ նա կատարյալ համալրում է Ընտրող հանձնաժողովում, եւ ես անհամբեր սպասում եմ մեր համատեղ աշխատանքին՝ լույս սփռելու մարդասեր գործիչների վրա, որոնք վտանգում են սեփական կյանքն՝ օգնելու դժվարին իրավիճակում գտնվողներին»,- ասել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ եւ Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին: «Չելսին իր հետ բերում է թարմություն եւ մեծ փորձառություն, որն, անկասկած, կհարստացնի մեր քննարկումները եւ կապահովի տեսակետների լայն շրջանակ ընտրական գործընթացում»:

Երկար տարիներ լինելով հանրային առողջության փորձագետ՝ դոկտոր Քլինթոնը նաեւ «Քլինթոն» առողջապահության հասանելիության նախաձեռնության (Clinton Health Access Initiative) փոխնախագահն է: Հիմնադրամում աշխատելուց բացի, Քլինթոնը դասավանդում է Կոլումբիայի համալսարանի Մեյլմենի անվան հանրային առողջության դպրոցում: Նա նաեւ մի քանի գրքերի հեղինակ է, այդ թվում՝ լավագույն տարածում գտած «She Persisted» (Նա հաստատակամ էր) շարքի: Նա պետքարտուղար Հիլարի Ռոդհեմ Քլինթոնի հետ համահեղինակել է «Գիրք համարձակ կանանց եւ տատիկի այգիների մասին» գործը, իսկ Դեւի Շրիդհարի հետ՝ «Գլոբալ առողջապահության կառավարում. ո՞վ է ղեկավարում աշխարհը եւ ինչո՞ւ» գիրքը:

«Մենք բոլորս մեր դերն ունենք համաշխարհային մեծագույն մարտահրավերներին դիմակայելու գործում: Ինձ համար պատիվ է միանալ 2024 թ. «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին եւ շարունակել մեր համագործակցությունը «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության (CGI) միջոցով՝ աջակցելու մարդասիրության ոլորտի առաջնորդներին, որոնք մեծապես փոխում են աշխարհը»,- նշել է «Քլինթոն» հիմնադրամի փոխնախագահ Չելսի Քլինթոնը:

2024 թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների՝ «Ավրորայի» հերոսների անունները հայտարարվել էին 2023 թ. սեպտեմբերի 18-ին՝ Նյու Յորք քաղաքում տեղի ունեցած «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության (CGI) ամենամյա միջոցառման ընթացքում: Ութերորդ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը շնորհվեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործող իրավապաշտպան, աշխարհում հայտնի գինեկոլոգ Դենիս Մուկվեգեին 2024 թ. մայիսի 9-ին: Բժիշկ Մուկվեգեն Կոնգոյի «Փանզի» հիվանդանոցի եւ հիմնադրամի նախագահն է, որը հիմնադրել է 1999 թվականին՝ մայրական առողջության եւ մայրական մահացության համակարգային խնդիրը լուծելու նպատակով: Շարունակվող հակամարտության եւ պատերազմից բխող առողջապահական կարիքների պայմաններում՝ հիվանդանոցը դարձել է հակամարտությունների ժամանակ սեռական բռնության ենթարկվածների բուժման առաջատար կենտրոններից մեկն աշխարհում:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Նախաձեռնության գլխավոր նախագիծը՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը, բացահայտում է եւ աջակցում մերօրյա հերոսներին, որոնք շոշափելի դրական փոփոխություն են իրականացնում խոցելի եւ ամենակարիքավոր համայնքներում: Մինչեւ հիմա «Ավրորան» արդեն նախաձեռնել է եւ աջակցել 430 նախագծի 56 երկրում եւ տարածքում՝ զգալի ազդեցություն գործելով ծայրահեղ կարիքի մեջ գտնվող մոտավորապես 3.4 միլիոն մարդու կյանքի վրա:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին