Արտաքին 5 ամիս առաջ - 14:13 21-04-2026

Իրանը դեռևս պատվիրակություն չի ուղարկել Իսլամաբադ՝ բանակցությունների համար

Իրանի արտգործնախարարության և խորհրդարանի աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ իրանական որևէ պատվիրակություն դեռևս չի մեկնել Իսլամաբադ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով Թեհրանում իր թղթակցին։

Մասնավորապես նշվում է, որ խորհրդարանի խոսնակ ու բանակցային խմբի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, արտգործնախարար Աբբաս Արաղչին ու նրա տեղակալը ներկայումս գտնվում են Իրանում։

Իրանի պետական հեռուստատեսությունը (IRIB) նույնպես հաստատել է, որ պաշտոնական պատվիրակություններն ու մասնագիտական խմբերը չեն մեկնել Պակիստան։

Այսպիսով՝ առաջիկա բանակցություններին Իրանի մասնակցությունը դեռևս մնում է անորոշ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը