Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 19:02 02-11-2022

Իրանական պատվիրակություն ՄԱԳԱՏԷ-ի հետ բանակցությունների համար կմեկնի Վիեննա

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ առաջիկա օրերին Իսլամական Հանրապետությունից պատվիրակություն կմեկնի Վիեննա՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ բանակցություններ վարելու և համագործակցությունն ամրապնդելու նպատակով։ Ինչպես փոխանցում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, Աբդոլլահիանն այս մասին ասել է այսօր՝ Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Մեքդադի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ բանակցություններ սկսելու և համագործակցությունն ամրապնդելու նպատակով մենք մոտ օրերս Վիեննա կուղարկենք Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունը»,- ասել է Իրանի արտգործնախարարը։

Վերջինս հույս է հայտնել, որ ՄԱԳԱՏԷ-ն՝ կենտրոնանալով տեխնիկական տեսակետների և հիմնվելով նախկին համաձայնագրի վրա, կլուծի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված որոշ մեղադրանքներ, և կողմերն այս փուլը կկարողան անցնել տեխնիկական համագործակցության ճանապարհով։

Նա նաև նշել է, որ Իրանի միջուկային գործարքի շուրջ համաձայնության հասնելու իրանական կողմի գործողություններին զուգահեռ ԱՄՆ որոշ պաշտոնյաների հակասական հայտարարությունների պայմաններում կողմերը շարունակում են ուղերձներ փոխանակել։ «Վիեննայի բանակցությունների շրջանակում ժամանակացույցը փոխելու ուղղությամբ Վիեննայում ձեռնարկվող գործողություններին զուգահեռ, մեր հաղորդագրությունները փոխանակվում են ԵՄ համակարգողի միջոցով»,- ընդգծել է Ամիր Աբդոլլահյանը։

Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Մեքդադի հետ քննարկել են ՄԱԿ-ի կանոնադրության պաշտպանության համար ընկերների խմբի հանդիպման մանրամասները, որը 18 երկրների փոխարտգործնախարարների մակարդակով տեղի կունենա հաջորդ շաբաթ օրը՝ Թեհրանում։

Իրանական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ այս հանդիպմանը շոշափվելու են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են պատժամիջոցների հետևանքները և դրանք հաղթահարելու ուղիները, միակողմանիությունը և անդամ երկրների բազմակողմ համագործակցությունը։ «Այս հանդիպումը Նյու Յորքում ՄԱԿ-ի այս տարվա հանդիպման ձևաչափի մի մասն է, որը հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետությունը»,- եզրափակել է նա։








Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ