Ներքին 6 ամիս առաջ - 10:48 20-04-2026

Նուբարաշենի աղբավայրում պայթյունի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Նուբարաշենի աղբավայրում նախօրեին պայթյունի և հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ ՔԿ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը):

«Նշանակվել են մի շարք փորձաքննություններ»,- նշել են ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ նախօրեին Նուբարաշենի աղբավայրում պայթյուն է եղել, 36–ամյա տնօրենն ու 54–ամյա աշխատակիցը տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել պահակակետի հարևանությամբ գտնվող պետքարանի լույսը վառելիս (հավանաբար կուտակված գազերի պատճառով)։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»