Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 18:02 18-04-2026

ՔՊ-ն ընտրությունների հաջորդ օրը 30-հազարանոց հանրահավաք է ծրագրել

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախատեսում է 30 հազարանոց հանրահավաք անցկացնել սույն թվականի հունիսի 8-ին` ԱԺ խորհրդարանական ընտրությունների անմիջապես հաջորդ օրը։

Երևանի քաղաքապետարանն արդեն ստացել է ՔՊ-ական լիազոր ներկայացուցիչ Արուսյակ Մանավազյանի դիմումը՝ Հանրապետության հրապարակում մի շարք հանրային միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ։

Փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում է 2026 թվականի հունիսի 4-ին, 5-ին և 8-ին, ժամը 17:00-ից մինչև 23:00, կազմակերպել հավաքներ՝ նվիրված ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրություններին։

Ինչպես դիմումում է նշվում՝ սպասվում է 30 հազար և ավելի մասնակցի ներկայություն։



Կազմակերպիչների կողմից նախատեսվում է նաև տեխնիկական հագեցվածություն՝ բեմահարթակ, լուսային, ձայնային և վիդեո սարքավորումներ, ինչպես նաև մոտ 96 քմ մակերեսով LED էկրաններ։

Բեմահարթակի կառուցվածքը լինելու է մետաղական մոդուլային տրուսսային համակարգով՝ մոտ 32.36 մ լայնությամբ, 15 մ երկարությամբ և շուրջ 12 մ բարձրությամբ։ Նախատեսվում է նաև կուլիսային վրանների տեղադրում։ Իրազեկման մեջ նշվում է, որ միջոցառման կազմակերպման նպատակով տեղադրման աշխատանքները կսկսվեն հունիսի 2-ից և կտևեն մինչև հունիսի 4-ը, իսկ ապամոնտաժումը նախատեսված է հունիսի 9-ին։ Նշվում է նաև, որ միջոցառման ընթացքում ներգրավված են լինելու կարգադրիչներ՝ ապահովելու համար հավաքի բնականոն ընթացքը։



Oragir.News-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հետ կապ հաստատեց՝ ճշտելու համար, թե ինչ հանրահավաք է նախատեսված հունիսի 8-ին։ Վերջինս մեզ հետ զրուցում նախ ասաց, որ չի կարող մեկնաբանել հարցը, և խնդրեց պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին դիմել այդ հարցով։

Oragir.News-ի դիտարկմանը, թե որպես լիազոր ներկայացուցիչ դիմումը Ձեր անունով է ներկայացվել Տիգրան Ավինյանին, Մանավազյանը պատասխանեց․ «Այո, ես եմ ուղարկել։ Նախ՝ բովանդակայինից տեղյակ չեմ, թե ինչու են որոշել հաջորդ օրը պահել Հրապարակը։ Կլինի՞ հանրահավաք, թե՞ չի լինի՝ հստակ չէ, բայց որոշվել է պահել»։

Փորձեցինք նաև Արուսյակ Ջուլհակյանից պարզաբանում ստանալ․ վերջինս համառորեն մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

Ենթադրելի է՝ Ջուլհակյանը դեռ երկար կխուսափի լրագրողների հետ շփումից՝ իր հայտնի արտահայտության համար։

Հիշեցնենք՝ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով կրծքով կերակրող մորը բերման ենթարկելու փաստին, ասել է․ «Անկախ մարդու կրծքերի զբաղվածությունից՝ չի կարող այնպես լինել, որ մարդը կատարի օրենքով արգելված արարք, քրեական օրենսգրքով արգելված արարք և, հղում անելով իր կրծքերին, ասի՝ ինձ չպետք է ձերբակալեն»։

Ինչ վերաբերում է ընտրությունների հաջորդ օրը հանրահավաք անցկացնելու անորոշությանը, քանի որ, ինչպես Մանավազյանը նշեց, հստակ չէ՝ կլինի՞ հանրահավաք, թե՞ ոչ, կարելի է ենթադրել, որ կա՛մ անկախ արդյունքներից 30 հազար և ավելի անձով Հանրապետության հրապարակը լցնելով՝ Նիկոլ Փաշինյանը կփորձի իրենց հռչակել հաղթող, կա՛մ էլ՝ ՔՊ-ն այնքան էլ վստահ չէ իր հաղթանակին։

Հասմիկ Մովսիսյան Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին