Ներքին 5 ամիս առաջ - 18:15 17-04-2026

Աննա Գրիգորյանն ընդդեմ Արթուր Հովհաննիսյանի․ ընդդիմադիր պատգամավորը 15 հազար դրամ կվճարի՞

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Վերջին տարիներին Ազգային ժողովի նիստերը հաճախ ուղեկցվում են սկանդալներով, երբեմն նաև ծեծկռտուքներով։ Ընդդիմադիրների կողմից հնչեցվող քննադատություններին ասելիք չունեցող իշխանականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կորցնում են ինքնատիրապետումը, անցնում վիրավորանքների ու սպառնալիքների, որոշներն անգամ դիմում բռունցքների ու ոտքերի օգնությանը (վերջին խմբի ներկայացուցիչները ՔՊ-ի այս տարվա նախընտրական ցուցակում ավելի բարձր հորիզոնականներում են հայտնվել):

2025 թվականի մայիսին Ազգային ժողովի ամբիոնը կրկին վերածվել էր քաղաքական մեղադրանքների ու «փոխհրաձգության» հարթակի։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հերքել էր ընդդիմադիրների այն պնդումները, որ իրենց իշխանության ներկայացուցիչները զբաղված են թալանով, ապա նույն մեղադրանքն ուղղել ընդդիմադիրներին։

«Օրինակ Արծվիկ Մինասյանի մեքենան իմ մեքենայից ավելի թանկ է։ Նման տեքստեր ասելուց առաջ նայեք Սեյրան Օհանյանի աչքերի մեջ ու կտեսնեք մի քանի հարկանի առանձնատուն։ Նայեք Աննա Գրիգորյանի աչքերի մեջ, կտեսնեք ՀԷԿ-երը․․․»,- ասել էր նա ու երկար թվարկել այս շարքը։

Ընդդիմադիրներին ուղղված այս մեղադրանքներից վիրավորվել էր հատկապես «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Վերջինս դա որակել էր որպես զրպարտություն և դիմել դատարան՝ պահանջելով հրապարակային հերքում և 3 միլիոն դրամի փոխհատուցում։

Գրիգորյանի պնդմամբ՝ նման հայտարարությունները վնասում են իր հեղինակությանը և ձևավորում սխալ հանրային ընկալում։ Նա նաև հերքել է ՀԷԿ ունենալու փաստը՝ նշելով, որ լիցենզիան վաճառվել է դեռևս չկառուցված փուլում։



Ուշագրավ է, որ դատարանն Աննա Գրիգորյանի հայցն ընդունել է վարույթ, սակայն վերջինս, ըստ «Դատալեքս» համակարգի, պատշաճ ծանուցված լինելով, չի ներկայացել դատական նիստերին և չի միջնորդել, որ այն հետաձգվի։

Արդյունքում դատարանը հայցը թողել է առանց քննության։ Հաջորդիվ արդեն պատասխանողի ներկայացուցիչը միջնորդել է, որ գործի քննությունը նման պայմաններում չշարունակվի ու հայցը թողնվի առանց քննությանը, ինչը դատարանը բավարարել է։

Իշխանական պատգամավորը պնդել է, որ իր խոսքը քաղաքական գնահատական է, ոչ թե փաստական պնդում։ Դատարանը որոշել է նաև Աննա Գրիգորյանից հօգուտ Արթուր Հովհաննիսյանի բռնագանձել 15.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

Հետագայում արդեն ընդդիմադիր պատգամավորի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Գործը քննվելու է գրավոր ընթացակարգով, իսկ վերջնական ակտի հրապարակումը նախատեսված է 2026 թվականի մայիսի 20-ին։

Oragir.News-ը կհետևի այս գործի ընթացքին ու մանրամասները կներկայացնի իր ընթերցողների դատին։


Այսպիսով, գործը դեռևս անավարտ է․ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը ուժի մեջ չի մտել դեռ, իսկ Վերաքննիչը պետք է որոշի՝ այն կպահպանվի՞, թե՞ ոչ։

Oragir.News-ը փորձեց նաև մեկնաբանություն ստանալ Աննա Գրիգորյանից՝ հասկալանու համար՝ ինչո՞ւ նա դատական նիստերին չի ներկայացել, հաջորդիվ ներկայանալո՞ւ է, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին։

Հասմիկ Մովսիսյան Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:48 Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած․ Շարմազանովը՝ իշխանությանը
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
20:24 Ավելի քան 100 կոնգրեսական կոչ է արել Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր