Մամուլ 5 ամիս առաջ - 08:24 14-04-2026

Երևանում օրինաչափությունը նույնն է․ անձրև է գալիս՝ քաղաքը վերածվում է վենետիկյան տեսարանի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանում օրինաչափությունը նույնն է․ անձրև է գալիս՝ քաղաքը վերածվում է վենետիկյան տեսարանի։ Փողոցները դառնում են գետեր, բակերը՝ լճեր, իսկ կոյուղին՝ վերադառնում բնակիչների տուն՝ նկուղներով։

Բայց սա ոչ թե բնական աղետ է, անոմալ երևույթ, այլ պարզապես վատ կառավարման հետևանք․ ահազանգում են փորձագետները։

Մինչ քաղաքը ջրի տակ է անցնում, երեկվա գործակարգավարական նիստը քաղաքապետ Տիգրան Ավինյանը սկսեց ռոյալների մասին զեկույցով՝ թե հնացել են, լավ չեն աշխատում։ Քննարկվում էին մշակութային հարցեր, հետո՝ տրանսպորտի համար չվճարող քաղաքացիներին քաղաքային տրանսպորտից իջեցնելու առաջարկ արեց Տիգրան Ավինյանը։

Այնուհետև անցան դպրոցահասակների հեռախոսների սահմանափակումներին։ Բայց մայրաքաղաքի ամենօրյա անհարմարությունը՝ ջրահեռացման կոլապսը, օրակարգային հարց չդարձավ։

Իսկ ինչի՞ հետևանք է վենետիկյան Երևանը։ Քաղաքային պլանավորման մասնագետները տևական ժամանակ ահազանգում են, որ անհաշվարկ շինթույլտվությունները հանգեցնելու են կոլապսի։

ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ 2018-ի համեմատ՝ շինթույլտվությունները ավելի քան եռապատկվել են, իսկ 2015-ի համեմատ՝ քառապատկվել։ Միայն 2023 թվականին տրվել է 4448 շինթույլտվություն՝ 2018-ի 1480-ի դիմաց։

Միաժամանակ ավարտին է հասցվել 599 շինարարություն (2018-ին՝ 532)։

2024-ի առաջին հինգ ամիսներին արդեն տրվել է 1723 շինթույլտվություն և 238 ավարտական ակտ։

2025 թվականի ընթացքում Երևանի քաղաքապետարանը հավանություն է տվել 110 խոշոր քաղաքաշինական ծրագրի նախագծի։ Միաժամանակ երկարաձգվել է 241 շինարարության թույլտվություն, տրամադրվել է 88 նոր շինթույլտվություն, իսկ 107 դեպքում իրականացվել է վերահամաձայնեցում։

Մինչ այդ նկատեք, որ շինարարական այս ամբողջ բեռը կրում է խորհրդային ժամանակներից ժառանգված ջրահեռացման համակարգը։

ArmLur.am-ը ուսումնասիրեց Երևան քաղաքի 2026-ի զարգացման ծրագիրը, և այնտեղ ոչինչ չգտանք մայրաքաղաքի ջրահեռացման համակարգի մասին։

Թեև Տիգրան Ավինյանն ու գործընկերները արձանագրել են ծրագրում, որ «Երևանի արագ զարգացող քաղաքային միջավայրը պահանջում է նորարարական կառավարման մեխանիզմներ և տեխնոլոգիական լուծումներ՝ բնորոշ կառուցապատման աճող տեմպերով, տրանսպորտային հոսքերի ընդլայնմամբ, ծառայությունների բազմազանությամբ և բնակչության թվային լուծումների սպասելիքների արդարացմամբ։ Քաղաքային կյանքի ինտենսիվության աճի պայմաններում խելացի տեխնոլոգիաների ներդրումը դառնում է ոչ միայն արդյունավետության բարձրացման, այլև կառավարման որակի, հանրային ծառայությունների մատչելիության և տնտեսական մրցունակության հիմնական գործիքը»։

Իսկ որտեղ են նորարարական լուծումները, պարզ չէ։ Ոչ մի խոսք չկա ջրահեռացման համակարգի արդիականացման, զարգացման, խոշորացման, նորացման մասին։

Իհարկե, գեղեցիկ է հնչում՝ «նորարարական կառավարման մեխանիզմներ» և «խելացի տեխնոլոգիաներ», բայց տարրական ենթակառուցվածքները բացակայում են։

Այսպիսով, քանի դեռ քաղաքը կառուցվում է առանց իր հնարավորությունները հաշվարկելու, ամեն հաջորդ անձրև պարզապես կրկնելու է նույն հարցը՝ ո՞վ է պատասխանատու Երևանի վենետիկյան տեսարանի համար կամ որտեղի՞ց ձեռք բերել գոնդոլաներ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի