Մամուլ 5 ամիս առաջ - 07:10 14-04-2026

Թրամփն ակնհայտորեն հոգեկան հիվանդ է. Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն


Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին տնօրեն Ջոն Բրենանը հանդես է եկել ըստ ԱՄՆ Սահմանադրության 25-րդ լրացման Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելու կոչով։ Դրա առիթ են դարձել Թրամփի հայտարարություններն էին Իրանի դեմ պատերազմի ժամանակ, մասնավորապես՝ «իրանական քաղաքակրթության հնարավոր ոչնչացման» մասին նրա արտահայտությունները։

Բրենանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը, իր կարծիքով, պիտանի չէ նախագահի պաշտոնում ծառայելու համար և նրա վարքագիծը վտանգավոր է անվանել, գրում է Bild-ը։

«Այդ մարդն ակնհայտորեն հոգեկան հիվանդ է։ 25-րդ լրացումը գրվել է Թրամփի համար»,- հայտարարել է Բրենանը։

Խոսքն իմպիչմենտի մասին չէ, այլ մեկ ուրիշ մեխանիզմի. փոխնախագահը և կաբինետի մեծամասնությունը պետք է գրավոր հայտարարեն, որ նախագահն անգործունակ է։

Դրանից հետո փոխնախագահը ստանձնում է իշխանությունը։ Եթե նախագահն ինքը դեմ է, վերջնական որոշումը պետք է ընդունի Կոնգրեսը, ինչը պահանջում է երկու երրորդի ձայներ։

Գործնականում նման սցենարը ներկայում չափազանց անհավանական է թվում։ Թրամփը պահպանում է աջակցությունը ինչպես վարչակազմի, այնպես էլ Կոնգրեսի հանրապետականների շրջանում, և նա արդեն երկու անգամ վերապրել է իմպիչմենտի փորձ իր առաջին ժամկետի ընթացքում։

Փոխանցում է News.am-ը։

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
22:30 Թրամփը մեղադրել է Զելենսկուն՝ ԱՄՆ-ի և աշխարհի համար խնդիրներ ստեղծելու ցանկության մեջ
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
23:20 ՑԱՀԱԼ-ը Գազայի հատվածում երկու հարվածով ոչնչացրել է «Իսլամական ջիհադի» հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի զինյալին