Արտաքին 7 ամիս առաջ - 10:25 12-04-2026

Իռլանդիայում կացնով հարձակվել են ամերիկյան ռազմական ինքնաթիռի վրա

Իռլանդիայի օդանավակայաններից մեկում տեղի է ունեցել արտառոց միջադեպ, որի ժամանակ անհայտ անձը կացնով հարձակվել է Լեհաստանում կայանալիք զորավարժություններին մեկնող ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-130 Hercules ինքնաթիռի վրա:

Հարձակման հետևանքով վնասվել են մոտ 160 միլիոն դոլար արժողությամբ օդանավի մասերը, ինչը լրջորեն վտանգել է դրա թռիչքային պիտանիությունը:

Թեև տղամարդը ձերբակալվել է, իրավապահների համար դեռևս անհայտ է մնում նրա դրդապատճառները, ինչպես նաև այն հանգամանքը, թե ինչպես է նրան հաջողվել շրջանցել օդանավակայանի անվտանգության համակարգը և հասնել թռիչքուղի:

Միջադեպի առնչությամբ սկսվել է հետաքննություն՝ պարզելու անվտանգության հնարավոր բացթողումները և կանխելու նմանատիպ սպառնալիքները ապագայում:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը