Ներքին 3 տարի առաջ - 16:54 09-12-2022

Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը կացնով գնացել է Վրույր Բարսեղյանի տուն. նրա գործողությունները կանխվել են


Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը՝ Սևակ Մելիքսեթյանը, դեկտեմբերի 7-ի կեսգիշերին՝ 00։44-ի սահմաններում, փորձել է մտնել իր կնոջ ու երեխաների սպանության մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանի տուն։

Անձը կանգնեցրել է մեքենան տան մոտ, կացնով վազել ու փորձել է բացել մուտքի դուռը։ Տեղում հերթապահություն իրականացնող ոստիկանները կանխել են տղամարդու գործողությունները։

Ոստիկանությունից հայտնեցին, որ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե։


Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղի տանը սպանված էին գտել 31-ամյա Զարինե Մելիքսեթյանին, նրա 12-ամյա դստերը և 8-ամյա որդուն: Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը և նրա ազգականը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։

Վրույրը Բարսեղյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, իսկ Արկադի Բարսեղյանը հակառակը՝ չի ընդունում մեղադրանքը և նշում է, որ դեպքի վայրում չի եղել։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։

Ըստ Քննչական կոմիտեի վարկածի՝ սպանությունների շարժառիթը եղել է գողությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը