Ներքին 3 տարի առաջ - 22:40 19-01-2023

Ես իմ պարտքը տվեցի Ռոստոմ ջան, բայց մենք ազգովի էլի քեզ պարտք մնացինք․ Վրույր Այվազյան

«2022 թիվն էր, շարժվում էի դեպի Կուրթան, ճանապարհին տեսա մի զինվորի, ով քայլում էր ճանապարհին զուգընթաց: Կանգնեցի, նա նստեց: Նրան չէի ճանաչում»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Վրույր Այվազյանը։

«Ես քեզ պարտական եմ, ուր տանեմ»: Զինվորը զարմացավ և պատասխանեց` «Հոբարձի»: Մի երկու բառ զրուցեցինք` ծառայությունից, դեսից, դենից:

Զինվորը Ռոստոմն էր: Իջնելուց առաջ հարցրի` ի՞նչ կարող եմ անել քեզ համար: Ռոստոմը առանց երկար մտածելու ասաց՝ «Ինձ ոչինչ պետք չի: Զորամասում՝ պոստերի համար պակրիկշա ա պետք, մի քանի ավտո, եթե կարաս ուղարկի»: «Կլինի», պատասխանեցի։

Կոնտակտներ փոխանակեցինք ու Ռոստոմը իջավ իրենց տան մոտ: Ռոստոմի հոր հետ համագործակցությամբ մի քանի մեքենա անվադող ուղարկեցինք Ռոստոմի ուղղորդած տեղը:

Ես իմ պարտքը տվեցի Ռոստոմ ջան, բայց մենք ազգովի էլի քեզ պարտք մնացինք:

Մենք քեզ կյանք ենք պարտք…»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը