Ներքին 5 ամիս առաջ - 20:30 11-04-2026

Աղետալի վթար՝ «Ուրախ ավտոբուսի» ճանապարհին, Դավիթի գործով նախաքննությունն ավարտվեց․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է ապրիլի 4-ի ամփոփ լուրերը՝ Իրինա Ատանյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ոստիկանության գվարդիայի ավտոբուսը վթարի է ենթարկվել այսօր, առավոտյան. կա 1 զոհ, 12 վիրավոր։ «Թվում էր, թե նման ողբերգական պատահարից հետո առնվազն պետք է դադարեցվի քարոզարշավը, մինչդեռ վարչակարգի պարագլուխը շարունակում է շրջայցերն այնպիսի ուրախ դեմքով, ասես ոչինչ էլ չի եղել»,- նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Նա հավելել է, որ սա այն խումբն է, որը ցնծում էր Արցախի շրջափակման օրերին։ Պատգամավորը կարծիք է հայտնել, որ Փաշինյանի համար արժեք չունի անգամ իր անվտանգությունն ապահովող ոստիկանների կյանքը: Գառնիկ Դանիելյանը ցավակցություն է հայտնել զոհվածի հարազատներին և շուտափույթ ապաքինում վիրավորներին:

Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը: Միջոցառմանը մասնակցում են տարբեր երկրների ազգային օլիմպիական կոմիտեների նախագահներն ու գլխավոր քարտուղարները։ Համաշխարհային սպորտի հեղինակավոր անձանց ընդունել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Ադրբեջանն այսօր 887 տոննա դիզելային վառելիք է ուղարկել Հայաստան: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Հայաստան է ուղարկվում 15 վագոն դիզելային վառելիք: Հիշեցնենք, որ Ադրբեջանը նավթամթերք է մատակարարում Հայաստան անցյալ տարվա դեկտեմբերից: Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ դեկտեմբերին մատակարարումները կազմել են 1,210,280 տոննա Premium Euro-95 բենզին՝ 788,8 հազար դոլար արժեքով:

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից ստուգումներ իրականացնելիս՝ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի Երևան-Գյումրի մայրուղում գտնվող «ԱՐՍ-ՕԻԼ» ՍՊԸ-ի լցակայանում հայտնաբերվել են խախտումներ: Պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, ինչի արդյունքում կասեցվել է հեղուկացված գազի, բենզինի և դիզելային վառելիքի աշտարակների գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը: Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․