Արտաքին 5 ամիս առաջ - 17:44 11-04-2026

Իրանի գերագույն առաջնորդը լուրջ վնասվածքներ ունի․ մանրամասներ

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին դեմքի և ոտքերի հատվածում լուրջ վնասվածքներ ունի։ Հաղորդում է Reuters-ը։

Աղբյուրների խոսքով՝ չնայած ծանր վնասվածքներին՝ Խամենեին պահպանել է սթափ միտքը և բարձր պաշտոնյաների հետ խորհրդակցություններին մասնակցում է աուդիոկապով։ Նա ներգրավված է պատերազմի և Վաշինգտոնի հետ բանակցությունների վերաբերյալ կարևոր որոշումների ընդունման մեջ։

Փետրվարի 28-ի ավիահարվածից (պատերազմի առաջին օրը) և մարտի 8-ին հոր իրավահաջորդ նշանակվելուց հետո նրա ոչ մի լուսանկար, տեսանյութ կամ ձայնագրություն չի հրապարակվել։ ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը չի պատասխանել Reuters-ի հարցումներին՝ նրա վնասվածքների աստիճանի և հանրության առաջ չերևալու պատճառների վերաբերյալ։

Վնասվածքների վերաբերյալ տվյալները համընկնում են ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի մարտի 13-ի հայտարարության հետ, ըստ որի՝ Խամենեին «վիրավոր է և, հավանաբար, այլանդակված»։ Ամերիկյան հետախուզությանը ծանոթ աղբյուրի խոսքով՝ գնահատվում է, որ նոր առաջնորդը կորցրել է մեկ ոտքը։ ԿՀՎ-ն և Իսրայելի վարչապետի գրասենյակը մեկնաբանություններ չեն տվել։

Իրանական սոցիալական ցանցերում, ինտերնետի խափանումների ֆոնին, լայնորեն քննարկվում է Խամենեիի բացակայությունը, տարածվում են դավադրության տեսություններ և մեմեր, այդ թվում՝ լուսարձակների տակ դրված դատարկ աթոռի պատկեր՝ «Որտե՞ղ է Մոջթաբան» գրությամբ։

Իշխանությունների կողմնակիցները նրա թաքնված լինելը բացատրում են ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների վտանգով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում