Արտաքին 1 տարի առաջ - 15:55 21-06-2025

Իրանի գերագույն առաջնորդը 3 իրավահաջորդների է պատրաստել. The New York Times

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին երեք հնարավոր իրավահաջորդների անուններ է տվել, որոնք նրա մահվան դեպքում կփոխարինեն նրան: Այս մասին գրում է The New York Times-ը։

«Իսրայելը կամ Միացյալ Նահանգները կարող են փորձել սպանել նրան, և նա դա կհամարի նահատակություն: Հաշվի առնելով այդ հնարավորությունը՝ Խամենեին անսովոր որոշում է կայացրել՝ հանձնարարել Փորձագետների խորհրդին՝ երկրի գերագույն ղեկավարին ընտրող հատուկ կառավարական մարմնին, արագորեն փոխարինող ընտրել իր կողմից առաջադրված երեք թեկնածուների միջից», - նշել են The New York Times-ի աղբյուրները:

Սովորաբար, նոր գերագույն առաջնորդի ընտրման գործընթացը կարող է տևել ամիսներ, իսկ հոգևորականները ընտրում են իրենց անունների ցուցակներից: Սակայն երբ երկիրը պատերազմում է, պաշտոնյաներն ասում են, որ Խամենեին ցանկանում է ապահովել իշխանության արագ, կանոնավոր անցումը և պահպանել իր ժառանգությունը:

The Times-ը նաև նշում է, որ Խամենեին այժմ հիմնականում շփվում է իր հրամանատարների հետ վստահելի օգնականի միջոցով՝ դադարեցնելով էլեկտրոնային հաղորդակցությունը՝ նրան գտնելը դժվարացնելու համար:

Իսկ ահա բրիտանական The Telegraph թերթը գրում է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին իր անվտանգությունը վստահել է գերգաղտնի էլիտար ստորաբաժանմանը, որի մասին չգիտի անգամ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։

«Կարծելով, որ իսրայելական հետախուզությունը խորապես ներթափանցել է ռեժիմ՝ ստորաբաժանումն այնքան գաղտնի էր պահվում, որ նույնիսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրաստիճան պաշտոնյաները չգիտեին այդ մասին», - ասվում է հրատարակության մեջ։

«Նա չի թաքնվում մահից, նա չի նստում բունկերում: Բայց նրա կյանքին վտանգ է սպառնում, և կա մի ստորաբաժանում, որը պատասխանատու է նրա պաշտպանության համար, որի մասին ոչ ոք չգիտի, որպեսզի բացառվի ներթափանցման հնարավորությունը», - նշել է աղբյուրներից մեկը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է