Արտաքին 5 տարի առաջ - 11:39 28-06-2021

ԱՄՆ ՌՕՈՒ կողմից Իրաքում ԱԹՍ-ների կայան է ոչնչացվել. The New York Times

ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածից Իրաքում աշխարհազորայիններին պատկանող անօդաչու թռչող սարքերի կայան է ոչնչացել: Կայանն օգտագործվում էր անօդաչու թռչող սարքերի գործողությունների համար ԱՄՆ զինված ուժերի դեմ, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով Ջո Բայդենի վարչակազմի աղբյուրները:

Ըստ թերթի՝ վերջին ամիսներին իրանամետ զինված խմբավորումներն Իրաքում սկսել են ակտիվորեն ԱԹՍ-ներ օգտագործել, որոնք ենթադրաբար ուղարկում է Թեհրանը: Դրանք օգտագործվում են ամերիկյան ռազմական հրահանգիչների, որոնց թիվն Իրաքում կազմում է շուրջ 2500 մարդ, ինչպես նաև ԿՀՎ աշխատակիցների դեմ հարձակումների համար:

Ինչպես հաղորդել են Վաշինգտոնի վարչակազմի անանուն ներկայացուցիչները, Սպիտակ տունը հասկանում է, որ դա երկար ժամանակ չի կանգնեցնի իրանամետ կազմավորումներին:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը