Մամուլ 6 ամիս առաջ - 08:16 11-04-2026

Լավրովը «խայթել է» ՀՀ պաշտոնյաներին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ներսում առյուծ կտրած եւ Ռուսաստանի դեմ կատաղի պայքարի դուրս եկած ՀՀ պաշտոնյաները, պարզվում է՝ Ռուսաստանում կատու են դառնում եւ պատրաստ են մկան ծակը հազար թումանով առնել։

Փաշինյանի գլխավորած պատվիրակության՝ Մոսկվա ապրիլմեկյան այցի ընթացքում, երբ հայկական եւ ռուսական պատվիրակությունները սպասելիս են եղել ՌԴ նախագահի եւ Փաշինյանի ժամանմանը, ՌԴ արտգործնախարար Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին եւ հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը եւ ո՞ւմ դեմ են պայքարում։ Ի դեպ, ռեպլիկի մի մասը տեղ է գտել նաեւ ռուսական լրատվամիջոցների ռեպորտաժներում, սակայն հայկական կողմի արձագանքը ներառված չէ։

Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Լավրովին ափալ-թափալ տեղից արձագանքել է արտգործնախարար Միրզոյանը, որ շտապել է արդարանալ, թե ինքը տեղյակ չէ, իբր չի էլ հասկանում, թե ինչի մասին է Լավրովը հարցնում։ Մինչդեռ հենց Միրզոյանի նամակին ի պատասխան, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարեց, որ ԵՄ-ն, ընտրություններին ընդառաջ, Հայաստան կուղարկի հիբրիդային արագ արձագանքման խումբ։

«Մեր հարեւանության ժողովրդավարական դիմադրողականության աջակցությունը մնում է կարեւոր։ Մենք չենք թողնի, որ Հայաստանը միայնակ դիմակայի արտաքին միջամտությանը։ Ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա»,- նշել էր նա»

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
22:30 Թրամփը մեղադրել է Զելենսկուն՝ ԱՄՆ-ի և աշխարհի համար խնդիրներ ստեղծելու ցանկության մեջ
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
23:20 ՑԱՀԱԼ-ը Գազայի հատվածում երկու հարվածով ոչնչացրել է «Իսլամական ջիհադի» հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի զինյալին