Արտաքին 7 ամիս առաջ - 23:34 10-04-2026

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել Լիբանանի վրա հարձակումները․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել Լիբանանի տարածքի հրետակոծությունը, այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Այս փուլում գլխավոր նպատակը տարածաշրջանում ավերիչ հակամարտության արմատական ​​պատճառների վերացումն է, այսինքն՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված պատերազմի լիակատար դադարեցումը։ Դրա հետևանքները, ի թիվս այլ բաների, ներառում են Արաբական թերակղզու պետություններին հասցված վնասը, ինչպես նաև Լիբանան-Իսրայել սահմանային գոտում ռազմական գործողությունները և Լիբանանի վրա հրթիռային ու ռմբակոծությունները, որոնք պետք է անհապաղ դադարեցվեն»,- ասված է հայտարարության մեջ։

Նախարարությունը կոչ է արել Պակիստանում նախատեսված բանակցությունների մասնակիցներին ցուցաբերել պատասխանատու մոտեցում և խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է խաթարել դրանք։ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանի վրա հարձակումից առաջ Հորմուզի նեղուցով նավագնացության հետ կապված խնդիրներ չեն եղել, չնայած ներգրավված կողմերը այժմ մեղադրում են Թեհրանին այն փակելու մեջ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը

Ձեզ գուցե հետաքրքրի