Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 19:16 13-09-2022

Հնդկաստանը կոչ է անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ

Հնդկաստանը տեղյակ է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ձեռնարկված հարձակումների մասին և կոչ է անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտարարել է Հնդկաստանի կառավարության արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ պարոն Արինդամ Բագչին:

«Մենք տեսել ենք հաղորդագրությունները հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հարձակումների մասին՝ ներառյալ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների թիրախավորումը 2022 թ. սեպտեմբերի 12-13-ին: Կոչ ենք անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Կարծում ենք, որ երկկողմ վեճերը պետք է լուծվեն դիվանագիտության և երկխոսության միջոցով: Որևէ կոնֆլիկտ չի կարող ռազմական լուծում ունենալ: Մենք կոչ ենք անում կողմերին հետամուտ լինել բանակցություններին՝ տևական և խաղաղ լուծման հասնելու նպատակով», – ասված է Հնդկաստանի ԱԳՆ-ի սեպտեմբերի 13-ի հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար