Արտաքին 6 ամիս առաջ - 21:15 06-04-2026

Գրիգորի Լեպսի նախկին ընկերուհու նոր ընտրյալը Իլհամ Ալիևի զարմիկն է

Ռուսական էստրադայի աստղ Գրիգորի Լեպսի հետ բաժանումից ընդամենը ամիսներ անց 20-ամյա Ավրորա Կիբան կրկին հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

Spletnik պարբերականի փոխանցմամբ՝ երիտասարդ գեղեցկուհու նոր ընտրյալը 36-ամյա Ռուստամ Հաջիևն է, ով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զարմիկն է։ Գաղտնի հանդիպումներից մինչև պաշտոնական հաստատում Զույգի հարաբերությունների մասին խոսակցություններն առաջին անգամ շրջանառվեցին դեռևս փետրվարի վերջին։

Հետևորդները նկատել էին մի շարք հետաքրքիր զուգադիպություններ. Ավրորան և Ռուստամը սոցիալական ցանցերում հրապարակում էին լուսանկարներ նույն վայրերից և նույն ժամանակահատվածում։

Ըստ լրատվամիջոցների՝ հենց Հաջիևն է հոգացել Կիբայի 20-ամյակի շքեղ տոնակատարության բոլոր ծախսերը։ Ինստագրամյան «խոստովանությունը» Երկար ժամանակ լռություն պահպանելուց հետո Ավրորա Կիբան վերջապես փարատեց բոլոր կասկածները։ Նա իր ինստագրամյան էջում կիսվել է համատեղ լուսանկարներով՝ ցուցադրելով իրենց մտերմությունը։

«Կիբան վերջերս հաստատեց այս կասկածները՝ հրապարակելով իրենց համատեղ լուսանկարները»,– նշում է աղբյուրը։

Ռուստամ Հաջիևը հայտնի է ոչ միայն իր ազդեցիկ բարեկամական կապերով, այլև գործարար ոլորտում ունեցած հաջողություններով։ Նրա և Ավրորայի միջև տարիքային տարբերությունը 16 տարի է, ինչը ևս դարձել է համացանցային բուռն քննարկումների առիթ, հատկապես Լեպսի հետ Կիբայի աղմկահարույց սիրավեպից հետո։

Հիշեցնենք, որ Ավրորա Կիբան մեծ ճանաչում ձեռք բերեց Գրիգորի Լեպսի հետ հարաբերությունների շնորհիվ, երբ 62-ամյա երգիչը հանրայնորեն հայտարարեց նրան ամուսնության առաջարկություն անելու մասին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում