Ներքին 6 ամիս առաջ - 11:15 06-04-2026

Փոսալցման աշխատանքների տեմպն ընկել է. այսուհետ չկան հանգստյան օրեր. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է արագացնել մայրաքաղաքում փոսալցման աշխատանքները։

«Փոսալցման աշխատանքների տեմպը ոնց որ սկսել է ընկնել։ Փետրվարին բացառիկ մեծ տեմպով սկսեցինք փոսալցման աշխատանքներ իրականացնել, հիմա զգում եմ՝ մի քիչ, կամաց-կամաց հարմարվեցինք նորմալ ռեժիմի։ Այդպես չի լինի»,- ասել է նա։

Քաղաքապետը շեշտել է. «Ասֆալտապատման, մանավանդ փոսալցման աշխատանքների համար չկա Նոր տարի, չկա Զատիկ, չկա հանգստյան օր։ Ոչ մի բան չկա։ Բոլոր այն մասնակիցները, ովքեր այս պրոցեսում գալիս են, հայտ են ներկայացնում, այսօրվանից թող իմանան՝ հանգստի որևէ օր չունեն։ Փոսալցման աշխատանքները կարևորագույն աշխատանքներից մեկն են Երևանում»,- ասել է նա և հույս հայտնել, որ այսօրվանից բոլոր վարչական շրջաններում այդ աշխատանքները մեծ ծավալներով կընթանան։

«Այսուհետ փոսալցման աշխատանքների համար չկան հանգստյան օրեր»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում