Ներքին 6 ամիս առաջ - 20:28 05-04-2026

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը և հաջորդիվ ռուս պաշտոնյաների կողմից Լեռնային Ղարաբաղի հիշատակմանը:

«Ապրիլի 1-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպման ընթացքում, ինչպես նաև դրանից հետո, Ռուսաստանի պաշտոնյաները հանրային քննարկումներում շոշափել են հարցեր, որոնք վերաբերում են բացառապես Ադրբեջանի ներքին գործերին:

Այս կապակցությամբ դիվանագիտական խողովակներով Ռուսաստանի նախագահի աշխատակազմին, ռուսաստանյան կառավարությանը և ՌԴ ԱԳՆ-ին է փոխանցվել Ադրբեջանի դիրքորոշումը՝ կապված Ադրբեջանի Ղարաբաղյան տարածաշրջանը քաղաքական սպեկուլյացիաներում օգտագործելու անթույլատրելիության հետ, և մեր ակնկալիքները՝ նման գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Այն, որ Ղարաբաղյան տարածաշրջանը Ադրբեջանի անբաժանելի մասն է, հիմնված է ոչ թե որևէ պետության որոշման, այլ պատմության, միջազգային իրավունքի և արդարության վրա։ Չնայած դրան՝ այս թեման շարունակում է հնչել ռուսաստանյան կողմի պաշտոնական քաղաքական դիսկուրսում: Այսպես, այսօր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Вести» հեռուստաալիքին տված հարցազրույցում, խոսելով ռուս-հայկական հարաբերությունների մասին, կրկին մեկնաբանել է այն հարցը, թե որ կողմը՝ Ռուսաստա՞նը, թե՞ Հայաստանն է առաջինը Ղարաբաղյան տարածաշրջանը ճանաչել որպես Ադրբեջանի մաս։

Կցանկանայինք ևս մեկ անգամ հիշեցնել ռուսաստանյան կողմին, որ ոչ մի երկիր, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունը, երբևէ կասկածի տակ չի դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղյան տարածաշրջանը:

Կրկին ռուսաստանյան կողմին ենք հայտնում մեր ակնկալիքներն առ այն, որ Ադրբեջանի ինքնիշխանությանը վերաբերող հարցերը հանրային քննարկման առարկա չեն դառնա ներկա ժամանակահատվածում, երբ ռուս-հայկական հարաբերությունները բարդ են»»,- ասված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում