Արտաքին 6 ամիս առաջ - 12:45 05-04-2026

Թրամփը մտադիր է 152 մլն դոլար խնդրել Ալկատրասը որպես բանտ վերաբացելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է 152 միլիոն դոլար խնդրել՝ Ալկատրասի տխրահռչակ բանտը որպես պահպանվող հաստատություն վերաբացելու առաջին տարվա ծախսերը հոգալու համար, հաղորդել է CNN-ը։

Սպիտակ տան բյուջեի շրջանակում խնդրվող միջոցները կդառնան Բանտերի դաշնային բյուրոյի համար առաջարկվող 1.7 միլիարդ ֆինանսավորման մաս՝ աշխատակիցների աշխատավարձը եւ աշխատանքային պայմանները բարելավելու համար՝ հույս ունենալով վերջ դնել հաստատության համար անհրաժեշտ սպաների երկարամյա դեֆիցիտին։

Սպիտակ տունն ուրբաթ օրը հրապարակել է իր բյուջեի առաջարկը։ Այն ներկայացնում է ցանկալի ֆինանսավորման ցանկ, որը հազվադեպ է լիովին հաստատվում Կոնգրեսի կողմից, բայց եւ այնպես, պատկերացում է տալիս վարչակազմի առաջնահերթությունների մասին։

Ալկատրասն այժմ խոշոր պատմական տեսարժան վայր է, որը տարեկան գրավում է մոտ 1.2 միլիոն զբոսաշրջիկի, սակայն տխրահռչակ բանտը փակվել է ավելի քան 60 տարի առաջ՝ քայքայված ենթակառուցվածքի եւ պահպանման մեծ ծախսերի պատճառով։

Այդ ժամանակվա գնահատականների համաձայն՝ բանտի վերականգնումն ու պահպանումը կարժենա 3-5 միլիոն դոլար՝ չհաշվածց օրական շահագործման ծախսերը։

Հաստատության վերականգնման ամբողջական արժեքի մասին հարցին Բանտերի բյուրոն CNN-ին պատասխանել է. «Որպես գործակալություն՝ մենք շարունակում ենք աշխատել, գնահատել եւ մշակել Ալկատրասի վերաբացման եւ շահագործման համար անհրաժեշտ գործողությունները»։

Ալկատրասի՝ որպես գործող բանտի, վերակառուցումը եւ վերաբացումը մնում են նախագահի առաջնահերթությունը։

Անցյալ տարվա մայիսին Թրամփը սոցիալական ցանցերի հրապարակման մեջ հայտնել էր, որ հանձնարարել է «Բանտերի բյուրոյին՝ արդարադատության նախարարության, ՀԴԲ-ի եւ ներքին անվտանգության նախարարության հետ միասին, վերաբացել զգալիորեն ընդլայնված եւ վերականգնված Ալկատրասը՝ Ամերիկայի ամենադաժան եւ վտանգավոր հանցագործներին պահելու համար»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը