Ներքին 7 ամիս առաջ - 14:44 04-04-2026

Ինչ ընթացակարգով են աշխատելու ՔՊ կուսակցության արտահերթ համաժողովին

Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովը:

Քվեարկության դրվեց 2026 թվականի ԱԺ ընտրություններին կուսակցության ընտրական ցուցակը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք երկփուլ քվեարկությամբ որոշել ենք ցուցակը և ցուցակում թեկնածուները դասավորված են ըստ իրենց ստացած քվեների թվի։ Նաև իրադրություն ենք ունեցել, որ կան հավասար թվով ձայներ։ Այդ խնդիրը լուծել ենք հետևյալ կերպ. Հավասար թվի դեպքում մենք նախապատվության մի քանի բանաձևեր ենք ունեցել. Առաջինը աստիճանակարգությունն ենք հաշվի առել։ Եթե աստիճանակարգով էլ հավասար են թեկնածուները, այբենական կարգով են դասավորվել։ Հիմնականում այդպիսի երկու թեկնածուներ են եղել։

Ցուցակը հրապարակված էր, քվոտաներով դասավորված է և այսօր պետք է մեր ընտրությունը վերահաստատենք»։

Ցուցակը միաձայն ընդունվեց։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում

Ձեզ գուցե հետաքրքրի