Ներքին 7 ամիս առաջ - 16:20 01-04-2026

Պապոյանն անկեղծ չէ․ հայկական հայտնի բրենդ կա, բայց անունը չեն ասում

Անազնիվ պաշտոնյան խայտառակում է պետությունն ու այլասերում ժողովրդին, ստեղծում անվտանգային ռիսկ։

Փետրվարի 5-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել էր, որ 2025 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 4.5 մլրդ դոլարի հայկական ծագում ունեցող արտադրանք։ 2024 թվականի համեմատ այն աճել է շուրջ 10%-ով, իսկ 2021 թվականի համեմատ՝ 72%-ով։

«Հետքը» այս թեմայով հետաքննություն է իրականացրել ու պարզել, որ 2025 թվականին Հայաստանից արտահանված շուրջ 4.5 մլրդ դոլարի «հայկական ծագման» արտադրանքից 1 մլրդ դոլարը միայն ոսկերչական իրերն են, որոնք, ենթադրաբար, ոչ թե արտադրվել են ՀՀ-ում, այլ ռուսական ոսկին է վերաարտահանվել։ Այսինքն՝ արտահանման աճը պայմանավորված է ոչ թե ՀՀ տնտեսության աճով, այլ ուկրաինա-ռուսական պատերազմով։ Եվ ոչ թե հայկական արտադրանք է արտահանվել, այլ այս կամ այն երկրից ներկրված ապրանքներն են վերարտահանվել՝ իբրև հայկական ծագման ապրանք։

Ինչո՞ւ է ՀՀ պաշտոնյան աղավաղում իրականությունը։

Եթե իրականում արտահանման այսպիսի աճ լիներ, ապա տրամաբանական է, որ համարժեք պետք է տեսանելի լիներ նաև արտադրության աճը։ Մարդիկ պետք է տեսնեին, թե ովքեր են այդքան շատ աշխատում, այդքան շատ արտադրում ու շատ արտահանում։ Քաղաքականություն որոշողներն ու համքարությունները պետք է կազմակերպեին ցուցադրություններ՝ ներկայացնելով արտադրական մեծ հաջողություն արձանագրած ընկերություններին, նրանց արտադրանքը, նվաճումները, նորությունները։ Սա իրական պարծանք կներշնչեր քաղաքացուն։

Տևական ժամանակ է՝ փնտրվում է հայկական բրենդ, որով աշխարհը կճանաչի Հայաստանը, հայ ժողովրդին։ Եթե արտահանման աճ կա, նշանակում է՝ աշխարհում հայկական ծագման կոնկրետ ապրանքի նկատմամբ հետաքրքրության աճ կա։ Հետևաբար՝ այն կարող ենք դարձնել հայկական բրենդ։

Մյուս կողմից՝ մտահոգիչ է հանրային այն կասկածը, թե Հայաստանը սպասարկում է ՌԴ տնտեսությունը, և դրանով է պայմանավորված արտահանման աճը։ Լինելով միջազգային կոշտ պատժամիջոցների տակ՝ Ռուսաստանը, ենթադրաբար, կարող է 2018-ին ֆորպոստի վարչապետ կարգվածին ստիպել սպասարկելու ռուսական շահերը։ Որոշ ժամանակ առաջ նաև կասկածներ էին պտտվում, թե ՀՀ-ից ՌԴ արտահանվող սննդամթերքի մի մասը ոչ միայն իրանական հումքով է, այլև իրանական ծագում ունի։ Եթե ասյպես է, ապա ՌԴ-ն ՀՀ-ի օգնությամբ մասամբ հաղթահարում է այն տնտեսական ճգնաժամը, որի մեջ հայտնվել է ագրեսիվ պատերազմի ու պատժամիջոցների պատճառով։ Արդյո՞ք սա բարոյական է։

Իսկ ի՞նչ կլիներ, եթե նախարար Պապոյանն ուղիղ հայտարարեր, թե Երևանն օգնում է Մոսկվային հաղթահարելու տնտեսական ճգնաժամը, և դրա արդյունքում ՀՀ-ում արձանագրվել է արտահանման աճ։ Այս պարագայում կփչանար խաղը, որում Փաշինյանն ու ՔՊ-ն ձևացնում են, թե անկախության ու դիվերսիֆիկացման ջատագով են, ազգային շահերով են առաջնորդվում, հանդիմանում են ռուսամետ ուժերին և այլն։ Այս դեպքում նրանք ոչնչով չէին տարբերվի իրենց ռուսամետ մրցակիցներից, իսկ ԵՄ-ն գուցե խորը կվիրավորվեր, որ ՔՊ-ն փաստացի օգնում է ՌԴ-ին՝ շարունակելու պատերազմը։

Պարզ ասած՝ լավ կլինի, որ Էկոնոմիկայի նախարարը ոչ միայն թվեր ու գրաֆիկա նկարի պատին, այլև նշի այն հերոս հայ արտադրողներին, որոնց արտադրանքի արտահանումը վերջին տարիներին բազմապատկվում է։ Քանի դեռ այս լիարժեք պարզաբանումը չկա, բոլորը կարող են ողջամիտ կասկած հայտնել, որ նախարար Պապոյանն անկեղծ չէ, լիարժեք չի ասում ճշմարտությունն արտահանման մասին, թյուրիմացության մեջ է գցում ժողովրդին։

Իսկ եթե, իրոք, հայկական ծագման արտադրանքն այդքան լավն է, որ օտար երկրներն ավելի ու ավելի շատ են գնում, ապա պաշտոնյան պարտավոր է անկեղծ ասել ժողովրդին, որ մենք էլ իմանանք, թե աշխարհը մեզ մեր ո՞ր արտադրանքի հետ է ասոցիացնում՝ մոլիբդենի՞, պղնձի՞, իրանական հումքով կաթնամթերքի՞, սիգարետի՞։ Եթե այդ երկար փնտրված հայկական բրենդն արդեն կա, և օտարները գլուխները կորցրած սպառում են հայկական ծագման ապրանքն, ապա ինչո՞ւ ժողովրդին չեն ասում դրա անունը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա