Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 6 ամիս առաջ - 21:00 31-03-2026

Ժողովուրդը Սամվել Կարապետյանի հետևից վազում ա, ինչի պիտի կաշառք տան․ հարցում

Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում «Մեր ձևով» ՀԿ–ի գրասենյակում մեկ տասնյակ խուզարկություններ են կատարվել, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել է հինգ անձ։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն: Կոմիտեից նշում են, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել ՀՀ Արմավիրի մարզում բնակվող մի շարք քաղաքացիների՝ ապահովելով նրանց մասնակցությունը 2026 թ. հունիսի 7–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին և քվեարկությունն իրենց կողմից մատնանշված կուսակցության օգտին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ Սամվել Կարապետյանի թիմակիցները կաշառք են բաժանել»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ չի հավատում դրան, մի մասն էլ ասաց, որ տեղյակ չէ։

«Չէ, ով ա ասում, խաբում են»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա հեքիաթ է։ «Լավ էլի, էդ ինչ հեքիաթներ ա, չեմ հավատում, բայց խի պտի հավատամ։ Իրան պետք ա, որ կաշառք տա, հենա ժողովուրդն իրա հետևից վազում ա էլի, այ քեզ բան։ Էդի կարողա Նիկոլենց մոմենտը ըլնի, սարքում են էլի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Սամվել Կարապետյանը նման բան չի անի։ «Երևի չէ, դե չեմ կարծում, որ տենց բան կանեն, բայց որ էս իշխանությունն իրա կաբինետով պիտի հեռանա, միանշանակ կողմ եմ։ Ամեն հարցում դժգոհ եմ»,- ասաց նա։

«Չէ, որովհետև ինքը մաքուր մարդ ա, իրան պատիվ չի բերի, դրա համար չի անի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար