Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:40 07-01-2023

Արցախի իշխանությունները պիտի խոսեն, պիտի ցույց տան, որ այս հանցագործ ծրագրի մասնիկը չեն. Հակոբյան

Երբ ՀՀ-ում իշխանությունը զավթեցին ապազգային ուժերը, իսկ ԱՀ ներկայիս նախագահը ողջունեց, արդեն կար մեր երկու հայկական պետությունների կործանման սցենարը (որն, ի դեպ, առ այսօր առանց խոչընդոտների կյանքի է կոչվում), այո՛, այո՛ նույնիսկ Արցախի ներկայիս շրջափակումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Մի ողջ հավերժություն Արցախը շրջափակման մեջ է: Շուրջբոլորս նույն հարցադրումներն են՝ մինչև ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ գնով... Երբ ՀՀ-ում իշխանությունը զավթեցին ապազգային ուժերը, իսկ ԱՀ ներկայիս նախագահը ողջունեց, արդեն կար մեր երկու հայկական պետությունների կործանման սցենարը (որն, ի դեպ, առ այսօր առանց խոչընդոտների կյանքի է կոչվում), այո՛, այո՛ նույնիսկ Արցախի ներկայիս շրջափակումը: Հայկական դեղին մամուլի «արքան» ու յան ազգանունով չհայերը ընտրվեցին, գլոբալիստական աշխարհ ունենալու և այդ ընթացքին խանգարող ազգային մտածողություն ունեցող ազգերը ոչնչացնող կենտրոնի կողմից: 1) Պետք էր կործանիչ պատերազմ, որն Արցախը սպանդանոցի կվերածեր: 2) Երբ Նիկոլին (կենտրոնին) էր պետք, հրադադար կկնքվեր՝ մեր պարտությամբ, բայց կներկայացվեր որպես փրկություն, իսկ Արայիկը կխոսեր արդեն մեր անվտանգային խնդիրների լուծման կայացման մասին ու զարկ կտար գյուղատնտեսության և տնտեսության «զարգացմանը» (շրջափակված Արցախում չկա միրգ, բանջարեղեն...): 3) Պիտի մեղավորներ նշանակվեին հազարավոր զոհեր տալու, Արցախն ու ՀՀ-ի ռազմավարական տարածքներ հանձնելու համար: Պիտի կազմակերպվեր Փառուխի, Քարագլխի հանձնումը: Մեղավոր կարգվեր ռուս խաղաղապահը: 4) Պիտի իջեցվեր Արցախի «նշաձողը». սկզբում՝ կարգավիճակից անվտանգություն, հետո հայաթափման «կանխում»: 5) Պիտի շրջափակվեր Արցախը. փակելով կյանքի ճանապարհը ( ՀՀ և ադրբեջանի իշխանությունները, Արայիկը ամենայն հավանականությամբ տեղյակ էր), ներկայացվեր, որ Արցախն ամենևին էլ կտրված չէ արտաքին աշխարհից, այլ նրան կտրել են))): Ո՞վ. ռուս խաղաղապահը: Ինչու՞. որպեսզի ՀՀ-ի և Արցախի «ձեռքով» ռուսները «պատժվեն» և ինչպես Նիկոլն է ասում. «միջազգային բազմազգ (թուրք) խաղաղապահները» մուտք գործեն Արցախ, իսկ «Զանգեզուրի միջանցքը» ի վերջո կյանքի կոչվի և բնականաբար գտնվի « միջազգային բազմազգ խաղաղապահների» վերահսկողության ներքո: 6) Պիտի խոսվեր այլընտրանքային ճանապարհի մասին (սրանով նաև կարդարացվի Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը թշնամուն), որպեսզի ժողովուրդն ասեր «հա՜ էլի», բայց հետո հարց դրվեր ՊԲ-ի խանգարելու մասին... 7) Եվ այս ամենի արդյունքում պիտի կատարվեր մեր ապազգային իշխանությունների ադրբեջանի, թուրքիայի հետ երկար սպասված «երկխոսությունը»: 2018-ին Նիկոլը չեղարկեց Արցախի հիմնահարցի շուրջ բանակցային գործընթացը, հայտարարելով, որ իր սեփական 0-ական կետից է սկսում. արդյունքում հազարավոր մատաղ կյանքեր զոհեց, հանձնեց Արցախի մեծ մասը, այնուհետև մեր թշնամու հետ շրջափակեց Արցախից մեզ մնացած փոքրիկ կտորը: Այժմ խոսում է պետականության կորստի մասին և կրկին իր՝ 0-ական կետից պետականություն «կերտելու» մասին: Արդյունքն արդեն չափելի է՝ զոհեր, պետականության կորուստ: Սցենարի մեծ մասը կյանքի են կոչել: Ընդիմացողներս քիչ ենք...Կհաջողեն ու սցենարի բոլոր կետերը կյանքի կկոչեն 10 մլն հայերի լուռ հայացքների ներքո: Սակայն Նիկոլն ու իր հրոսակախումբը միայն մի վախ ունեն և խոսում են, որ 30-40 հզ Արցախի հայեր «գալու են ՀՀ, իշխանափոխություն անելու», նպատակը՝ բախումների տանել մեզ բոլորիս և թշնամացնել: Չէ՛, չէ Արցախի 30-40 հզ հայերից չեն վախենում, այլ 10 մլն հայի սթափվելուց, գիտակցելուց են վախենում: 10 ՄԼՆ ՀԱՅ ԱՐԴԵՆ ՉՈւՆԻ «ՎԱՂԸ», ԵԹԵ ԱՅՍՕՐ ԼՈւՌ ՀԵՏԵՒՈւՄ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՊԻԿԱՐ Ու ԱՆԲԱՐՈ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԿԵՂԵՔՈւՄ ԻՐԵՆՑ 120 ՀԶ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ...ԵՒ ԽՈՐԸ ՀՈԳՈՑ Է ՀԱՆՈւՄ... Հ.Գ. Արցախի Հանրապետության իշխանությունները պիտի խոսեն, պիտի ցույց տան, որ այս հանցագործ ծրագրի մասնիկը չեն և պետք է ասեն ու ապացուցեն, որ պատրաստ են այդ ծրագիրը կանգնեցնելու...»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին