Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 20:41 30-03-2026

Ամերիկյան համալսարանը Իրանի համար ուղիղ թիրախ չի կարող լինել. միջազգայնագետ

«Հայաստանի Ամերիկյան համալսարանը գնահատվել է որպես հնարավոր ռիսկային տարածք, բայց ոչ որպես ուղիղ թիրախ։ Իրանի կողմից հնչեցված սպառնալիքները հիմք են ընդունվել կանխարգելիչ և պրիվենտիվ անվտանգության միջոցառումների համար՝ առաջնային դարձնելով ուսանողների և անձնակազմի անվտանգությունը, ոչ թե արձագանք արդեն տեղի ունեցած միջադեպի»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը մեկնաբանելով Հայաստանի ամերիկյան համալսարանի օնլայն դասընթացների շուրջ առաջացած լարվածությունը։ Նա շեշտեց, որ այս որոշումն ընդունվել է հաշվի առնելով ուսանողների և անձնակազմի անվտանգությունը, ոչ թե համալսարանի ենթադրյալ թիրախավորումը:

Նշենք, որ Ամերիկյան համալսարանի օնլայն դասընթացների անցնելու որոշման մասին տեղեկացրել էր MakaryanNews-ը։

«Պատճառաբանությունը կարող է տրամաբանության մեջ տեղավորվել, բայց ես չեմ կարծում, որ համալսարանն ուղղակի թիրախավորվում է։ Եթե եզրակացություններ անենք, ապա հայտարարության բովանդակությունը կարդալիս կարելի է նշել մի քանի կետ։ Նախ՝ իրավիճակը գնահատվում է որպես պոտենցիալ ռիսկային, նույնիսկ եթե վտանգն անմիջապես Հայաստանի տարածքում չէ։ Իրանի կողմից հնչեցված սպառնալիքները վերաբերում են ընդհանուր տարածաշրջանին՝ Արևմտյան Ասիա և Մերձավոր Արևելք։ Եվ համալսարանը, լինելով ամերիկյան, ընկալվում է այդ լայն թիրախավորման տրամաբանության մեջ։ Հետևաբար, այս մտահոգությունը նկատի է առնվել որպես կանխարգելիչ»։

Դավիթ Կարապետյանը բացատրեց, որ այս միջոցառումները նպատակ ունեն նվազագույնի հասցնել ցանկացած հնարավոր ռիսկ՝ հաշվի առնելով տարածաշրջանային լարվածությունը և Իրանի հայտարարությունների ազդեցությունը։

«Այս քայլերը հաշվարկված են և ոչ թե խուճապային։ Անվտանգության առաջնահերթությունը և կանխարգելիչ գործողությունները ապահովում են, որ համալսարանի անձնակազմը և ուսանողները գտնվեն պաշտպանված միջավայրում»,- ասաց նա։

Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ այս քայլը արվում է Հայաստանի հասարակությանը խուճապի մեջ պահելու համար, միջազգայնագետը չբացառեց․

«Այդ տարբերակը ևս բացառված չէ, այսպես ասած՝ «պերմանենտ պռեսի» ենթարկել թե՛ ժողովրդին, թե՛ պետությանը և ակնկալել հայկական կողմի դիրքորոշումը և վարքագիծն այս հարցում»։

Միջազգայնագետի կարծիքով, եթե Իրանի կողմից Ամերիկյան համալսարանը թիրախավորվեր, ապա տրամաբանական շղթայով դա կազդեր այդ հատվածում եղած այլ շենքերի վրա ևս։

«Բայց այդ նույն տրամաբանությամբ, եթե իրավիճակը պահանջի, ապա պիտի նախազգուշական քայլեր ձեռնարկվեն, պետք է այդ տարածքին հարակից շենքերից քաղաքացիները տարհանվեն։ Օրինակ՝ Գիտությունների ազգային ակադեմիայի, Ազգային ժողովի, հարակից այլ շենքերի ու բնակիչների անվտանգությունը պետք է ապահովեն»,- եզրափակեց Կարապետյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան