Ներքին 11 ամիս առաջ - 11:07 28-11-2025

Վաշինգտոնը ձևավորում է պատնեշներ իր մրցակիցների՝ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի դեմ․ միջազգայնագետ

ԱՄՆ-ը Թուրքիային դիտարկում է որպես բնական պատնեշ, հակակշիռ և մրցակից Վաշինգտոնի հիմնական հակառակորդների՝ Ռուսաստանի և Չինաստանի (միանշանակ նաև Իրանի) դեմ, գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Վերջին օրերին հաճախ է քննարկվում, թե ինչու է ԱՄՆ-ը Հարավային Կովկասի գործընթացները դիտարկում թուրքական (թյուրքական) գործոնի տեսանկյունից։ Իրականում սա բավականին պրագմատիկ հաշվարկ է ամերիկյան արտաքին քաղաքականության համատեքստում և մեծ պատկերի միայն մի մասն է։ ԱՄՆ-ը Թուրքիային դիտարկում է որպես բնական պատնեշ, հակակշիռ և մրցակից Վաշինգտոնի հիմնական հակառակորդների՝ Ռուսաստանի և Չինաստանի (միանշանակ նաև Իրանի) դեմ։ Այսինքն՝ ուժեղ Թուրքիան (ներգրավված նաև թյուրքական աշխարհի գաղափարախոսական հենքում) կարող է խնդիրներ ստեղծել Մոսկվայի և Պեկինի համար՝ սկսած Հարավային Կովկասից և Սևծովյան տարածաշրջանից մինչև Կենտրոնական Ասիա և Մերձավոր Արևելք, որտեղ Ռուսաստանն ու Չինաստանը կենսական շահեր ունեն։

Հետևաբար, Վաշինգտոնը ձևավորում է խոչընդոտներ, պատնեշներ և լրացուցիչ մարտահրավերներ իր մրցակիցների համար։ Սա բնական աշխարհաքաղաքական մրցակցություն է, որն առկա է գլոբալ տերությունների միջև։ Այդ տրամաբանությամբ՝ թյուրքական ազդեցության աճը բխում է Վաշինգտոնի շահերից այնքան ժամանակ, քանի դեռ այն խնդիրներ է ստեղծում Պեկինի և Մոսկվայի համար։ Միաժամանակ, Վաշինգտոնը ստեղծում է նոր գործիքներ Թուրքիային վերահսկելի ազդեցության տակ պահելու համար և շարունակում է կիրառել ավանդական մեխանիզմները։

Նման մոտեցում Վաշինգտոնը ունի նաև Հնդկաստանի նկատմամբ՝ Դելին դիտարկելով որպես բնական հակակշիռ Չինաստանի դեմ, որքան էլ այդ մոտեցումը դժգոհություն առաջացնի Հնդկաստանում։

Այսպիսով, քանի դեռ Թուրքիան օգտագործվում է Պեկինի և Մոսկվայի դեմ գլոբալ մրցակցության խաղում, նրա տարածաշրջանային կշիռը մեծանալու է՝ կլանելով մաքսիմումը (լինի դա Արցախ, Սիրիա, միջանցքներ ու ճանապարհներ, ազդեցություն թյուրքական պետություններում և այլն:) Ինչ վերաբերում է մեզ, ապա Հարավային Կովկասում զսպման ու հակակշռման մեխանիզմների բացակայության պայմաններում այս բնական գործընթացը շարունակվելու է մինչև բալանսի վերականգնումը:

Ինչպես ասում են, «свято место пусто не бывает»»:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է