Ներքին 4 տարի առաջ - 11:58 04-10-2022

Միջազգային կառույցները որևէ կերպ չեն կարող ազդել Ադրբեջանի ղեկավարության վրա. միջազգայնագետ

«Միջազգային հանրությունը հայտարարություններ արել է, բայց դա որքանով կնպաստի, որ այլևս նման դեպքեր չկրկնվեն և մեղավորները պատժվեն, դժվարանում եմ ասել»,- այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Գրիգորի Բալասանյանը՝ խոսելով միջազգային հանրության արձագանքից օրեր առաջ համացանցում տարածված հայ ռազմագերիների գնդակահարության տեսարանի մասին։

«Իհարկե, հերթապահ հայտարարություններ եղան և Միացյալ Նահանգների կողմից, և՛ Ռուսաստանի Դաշնության կողմից, կողմերին կոչ արեցին հետաքննություն անցկացնել, պարզել մեղավորներին և այլն»,- նշեց միջազգայնագետը։

Խոսելով Ադրբեջանի կողմից հնչեցված հայտարարություններից՝ Բալասանյանն ասաց. «Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նաև գործ հարուցեց այդ փաստի առթիվ, բայց ես կարծում եմ՝ ավելի շատ գործ է հարուցվել ոչ թե մեղավորներին պատժելու, այլ գտնելու այն ադրբեջանցի զինվորներին, ովքեր նկարել են այդ տեսանյութը և տարածել համացանցում»։

Պատասխանելով հարցին, թե արդյոք դիվանագիտական կորպուսը՝ ԱԳՆ-ի և խորհրդարանական դիվանագիտության գլխավորությամբ ինչ-որ բան անո՞ւմ են, որ երկրներ, կառույցներ, գործիչներ անդրադառնան և դատապարտեն կատարվածը, Բալասանյանն ասաց. «Ինչքանով, որ ես տեղյակ եմ որոշ նամակներ ուղարկվել են միջազգային կառույցներին այդ տեսանյութի հետ կապված, բայց մի փոքր թերահավատ եմ այդ միջազգային կառույցների հանդեպ, որովհետև փորձը ցույց է տալիս, որ ոչ միայն այս դեպքում, այլև առհասարակ այլ դեպքերում ևս, ինչպես Քառորյա պատերազմի ժամանակ, ինչպես Քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա որևիցե բան չեն անելու և իմ սյուբեկտիվ կարծիքով չեն էլ կարող անել, քանի որ իրավիճակի էլ չեն ինչ-որ կերպ ազդելու Ադրբեջանի ղեկավարության վրա»։

Հարցին, թե ինչ անի Հայաստանը նման դեպքում, միջազգայնագետն ասաց. «Հայաստանը այդ դեպքը պետք է օգտագործեր բանակցային գործընթացը դադարեցնելու և պատվիրակությանը հետ կանչելու համար և նշելու, որ մինչև մեղավորները չպատժվեն և մինչև նմանատիպ հանցագործությունները կանխող մեխանիզմներ չմշակվեն՝ հայկական կողմը չի մասնակցելու այդ բանակցային գործընթացին»։

Միջազգայնագետի կարծիքով Ադրբեջանին զսպելու միակ մեխանիզմը, նրանց համարժեք պատասխան տալն է ռազմական առումով, քանի որ, ըստ միջազգայնագետի, փորձը ցույց է տվել, որ Ադրբեջանը միայն ուժի լեզուն է հասկանում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը