Ներքին Միտք 6 ամիս առաջ - 17:57 30-03-2026

Ադրբեջանն աշխատում է Հայաստանը կործանելու ուղղությամբ. այս գործընթացում իր ուրույն և բացառիկ ներդրումն է ունենում ՀՀ իշխանությունը

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը գրում է.

Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պետք է լինեն «տաբու» բառեր, առաջարկում է չօգտագործել «ցեղասպանություն» և «էթնիկ զտում» ձևակերպումները և որևէ կերպ գնահատական չտալ մեզ հետ տեղի ունեցած իրադարձություններին, Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան միջազգային հանրությունից պահանջում է 1918 թվականի իրադարձությունները ճանաչել որպես «ցեղասպանություն»։

Ադրբեջանը ձևավորում է նարատիվներ՝ ապագայում Հայաստանից նոր տարածքներ պոկելու և դրանք ադրբեջանցիներով բնակեցնելու նպատակով։ Նրանք հետևողականորեն աշխատում են Հայաստանը կործանելու ուղղությամբ, և դա, տրամաբանական է, քանի որ խոսքը մեր թշնամի պետության մասին է։ Սակայն երբ այս գործընթացում իր ուրույն և բացառիկ ներդրումն է ունենում ՀՀ իշխանությունը, դա որևէ կերպ բացատրելի չէ։

Բազմիցս ասել եմ և կրկին կասեմ՝ գործող վարչակազմն այլևս չի կարելի անվանել հայկական իշխանություն։ Անիմաստ է անգամ ակնկալել, որ մեր պետական մարմիններից որևէ մեկը քայլ կձեռնարկի ադրբեջանական այս զազրելի ակցիայի դեմ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը