Ներքին 4 ամիս առաջ - 10:00 29-03-2026

ՊԵԿ-ի ընտանեկան պատմությունները՝ Մաթևոսյանների հարկային «դինաստիան»

Նիկոլ Փաշինյանի երբեմնի դատապարտած խնամի–ծանոթ–բարեկամի ինստիտուտը ՔՊ-ի օրոք հասել է աննախադեպ ծավալների։ Այսօր անդրադառնանք դրանցից մեկին։

ՊԵԿ գլխավոր քարտուղարն է Դավիթ Մաթևոսյանը,



նրա հայրը՝ Վարդան Մաթևոսյանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաքսային վիճակագրության և եկամուտների հավառման վարչության պետի տեղակալ է,



կինը` Արփի Ավետյանը, Հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության մաքսային գործարքների հսկողության և ռիսկերի վերլուծության բաժնի պետի տեղակալ է։



Եվ դեռևս անհայտ է, թե սույն դինաստիայի քանի-քանի ներկայացուցիչ կա ՊԵԿ֊ում կամ պատրաստվում է աշխատանքի անցնել ՊԵԿ։

Հ.Գ.: ԽՍՀՄ ժամանակ չգրված օրենքով անգամ արգելված էր նույնիսկ հեռու բարեկամների միևնույն հիմնարկում աշխատելը, նույն օրենքը՝ արդեն գրված, գործում է ժամանակակից արևմտյան բոլոր պետություններում՝ Միացյալ Նահանգներից մինչև Լեհաստան։