Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 6 ամիս առաջ - 21:00 26-03-2026

Նիկոլին որ հորթի կարգավիճակում են դրել, մտածում ա` Հայաստանն էլ էր էդ վիճակում․ հարցում

Նախօրեին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ բոլորին ձեռք էր տալիս ՀՀ ունենալ հորթի կարգավիճակում, որի վզից պարանը գցած որտեղ ուզում՝ տանում էին:

«Գիտակցված զոհողության մենք գնացել ենք 2020 թվականին, դրա արդյունքում ձեռք ենք բերել պետություն և անկախություն: Սրանից առաջ բոլոր զոհողությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են կառափնարան և զոհել են իրենց շահերին, առաջին անգամ մենք զոհողության ենք գնացել մեր շահերի, մեր պետության ու ինքնության, ապագայի համար: Երաշխավորն այն է, որ պարանը գցել է հորթի վիզը, և երաշխավորում է, որ ինքը նույնիսկ իրավունք չունի որոշել, թե երբ զոհողության գնա, ինքը իրավունք չունի իրա համար զոհողության գնա, կարող է զոհողության գնալ միայն երաշխավորի համար՝ երբ երաշխավորը ասի, որ եկել է քո մորթվելու ժամանակը, գնա մորթվիր»,- նշել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ նախքան իր իշխանության գալը Հայաստանը պարանը վզին գցած հորթի կարգավիճակում էր»։

Հարցվածների մի մասը նշեց, որ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը Հայաստանը բարգավաճում էր, որոշներն էլ ասացին, որ իրեն են հորթի տեղ դրել։

«Ոչ մի բանի հետ համաձայն չեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ ոչ մի դեպքում հնարավոր չէ համաձայնվել։ «Փաշինյանի հետ ոչ մի ձև և ոչ մի անգամ և ոչ մի բանում չենք կարա համաձայն լինենք։ Ինքը երևի իրան Հայաստանի տեղն ա դնում,երևի մտածում ա ինքն ա Հայաստանը, ինքը տենց լավ ա զգում իրան էլի։ Իրան որ հորթի կարգավիճակում են դրել, ինքն էլ վարչապետ ա, ուրեմն Հայաստանն ա էդ վիճակում։ Մանկությունից էկած կոմպլեքներ ունի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը գցել է կատաստրոֆիկ վիճակում։ «Հայաստանը շատ լավ վիճակում էր, բարգավաճում էր, իսկ ինքը եկավ ամեն ինչը դեպի վատը, կատաստրոֆիկ վիճակի մեջ ա մեզ քցել։ Ես իրանց ոչ մի բանից էլ չեմ զարմանում, որովհետև ինքը նենց աբսուրդ բաներ ա խոսում որ ուղղակի մտածում ես՝ ոնց կարելի ա մարդու մտածելակերպը նման ձևով լինի»,- ասաց նա։

«Ոչ իհարկե։ Մի բան պետք է ասի մարդկանց չէ, բայց ասելիք չունի։ Ցավում եմ, ցավում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի