Արտաքին 6 ամիս առաջ - 16:47 26-03-2026

Պակիստանի ԱԳՆ-ն հաստատել է Աֆղանստանի դեմ ռազմական գործողության վերսկսումը

Պակիստանի զինված ուժերը վերսկսել են ռազմական գործողությունն Աֆղանստանի դեմ՝ զինադադարի ժամկետի ավարտից հետո։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թահիր Հուսեյն Անդրաբին։

Իսլամաբադի և Քաբուլի միջև մարտական գործողությունների դադարեցման ժամկետը լրացել էր մարտի 23-ին: Կողմերը զինադադարի երկարաձգման մասին չէին հայտնել։

«Դադարն ավարտվել է մարտի 23-ից 24-ի գիշերը։ «Գազաբ լիլ-Հաք» գործողությունն այժմ շարունակվում է»,- հայտարարել է նա՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին։

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Իսլամաբադն ու Քաբուլը հայտարարել էին հնգօրյա զինադադարի մասին՝ մուսուլմանական Իդ ալ-Ֆիտր տոնի կապակցությամբ։ Որպես միջնորդ հանդես էին եկել Սաուդյան Արաբիան, Քաթարը և Թուրքիան։

Փետրվարի 26-ի երեկոյան Պակիստանի և Աֆղանստանի սահմանին վերսկսվել էին մարտերը։

Քաբուլը հայտարարել էր, որ ռազմական գործողություն է իրականացնում՝ ի պատասխան աֆղանական տարածքին հասցված պակիստանյան վերջին ավիահարվածների։ Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտնել էր, որ այժմ իր երկիրը և Աֆղանստանի թալիբների կառավարությունը գտնվում են բացահայտ զինված դիմակայության մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը