Արտաքին 6 ամիս առաջ - 13:25 25-03-2026

ԱՄՆ-ն կշարունակի hարձակվել Իրանի վրա ևս 2-3 շաբաթ, նույնիսկ եթե բանակցություններ տեղի ունենան. ՏԱՍՍ

ԱՄՆ զինված ուժերը ծրագրում են հարվածներ հասցնել Իրանի տարածքին առնվազն ևս երկու-երեք շաբաթ, նույնիսկ եթե Վաշինգտոնի և Թեհրանի միջև ուղիղ բանակցություններ ընթանան։ Այս մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Axios-ին։

Ինչպես նշել են պորտալի զրուցակիցները ԱՄՆ-ի և Իսրայելի ղեկավարությունում, Սպիտակ տունը պայմաններ է ստեղծում հակամարտության դիվանագիտական լուծման համար՝ զուգահեռաբար մեծացնելով ռազմական ճնշումը և ուժեր նախապատրաստելով հնարավոր ցամաքային ներխուժման համար։

Նախօրեին Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն իր X սոցիալական էջում գրել էր, որ երկիրը պատրաստ է հարթակ տրամադրել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման բանակցությունների համար։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր N12 հեռուստաալիքը՝ հղում անելով իսրայելացի պաշտոնյային, ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը կարող է տեղի ունենալ այս շաբաթվա վերջին Իսլամաբադում։ Ավելի վաղ The New York Times թերթը հայտնել էր, որ ԱՄՆ-ն Իրանի իշխանություններին է ուղարկել մերձավորարևելյան հակամարտության դադարեցման 15 կետից բաղկացած ծրագիր։

Ըստ հրատարակության տեղեկությունների՝ ծրագիրը շոշափում է Իրանի հրթիռային և միջուկային ծրագրերի հարցերը։ Բացի այդ, փաստաթղթում ամրագրված է նավագնացության ազատության հարցը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 23-ին Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը վերջին երկու օրվա ընթացքում կառուցողական բանակցություններ են վարել Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ։

Նա նաև հայտարարել էր, որ հրամայել է Պենտագոնին հինգ օրով հետաձգել հարվածները հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին։ Մինչդեռ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմաիլ Բաղային IRNA լրատվական գործակալությանը հայտնել է, որ Թեհրանը Վաշինգտոնի հետ ոչ մի բանակցություն չի վարել, սակայն իր դիրքորոշումը ներկայացրել է միջնորդներին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի