87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Արտաքին 8 ամիս առաջ - 23:49 22-03-2026

Տուսկը մեղադրել է Օրբանի շրջապատին Կրեմլին ԵՄ տվյալներ փոխանցելու մեջ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը մեկնաբանել է The Washington Post-ի հետաքննությունը, որը հաղորդել էր, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մերձավոր շրջապատի անդամները Եվրոպական Միության հանդիպումներից տեղեկատվություն են փոխանցում Կրեմլին: Գրում է DW-ն։

«Այն լուրը, որ Օրբանի մարդիկ Մոսկվային մանրամասնորեն տեղեկացնում են ԵՄ Խորհրդի հանդիպումների մասին, չպետք է զարմացնի: Մենք վաղուց կասկածում էինք դրան: Ահա թե ինչու ես խոսում եմ միայն անհրաժեշտության դեպքում և ասում եմ միայն այն, ինչ անհրաժեշտ է»,- գրել է լեհ քաղաքական գործիչը կիրակի՝ մարտի 22-ին, X-ի իր հարթակում:

«Վաշինգտոն Փոստ»-ի հոդվածում, մասնավորապես, նշվում էր, որ տարիներ շարունակ Վիկտոր Օրբանի կառավարությունը Մոսկվային հասանելիություն է տրամադրել եվրոպական քաղաքական հանդիպումների վերաբերյալ զգայուն տվյալներին։ Կրեմլը այս տեղեկատվությունը ստացել է ինչպես անմիջապես ԵՄ հանդիպումներին մասնակցող հունգարացի պաշտոնյաներից, այնպես էլ ռուս հաքերների կողմից Հունգարիայի արտաքին գործերի նախարարության համակարգչային ցանցեր ներխուժման միջոցով, հրատարակությանը հայտնել են մի շարք ներկա և նախկին եվրոպական անվտանգության պաշտոնյաներ։

WP-ի աղբյուրներից մեկի համաձայն՝ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ԵՄ նիստերի ընդմիջումների ժամանակ պարբերաբար զանգահարել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին՝ նրան «քննարկվածի վերաբերյալ թարմացված զեկույցներ» տրամադրել և եվրոպական առաջնորդների կողմից հնարավոր որոշումների մասին տեղեկացրել։

«Նման զանգերի շնորհիվ Մոսկվան արդյունավետորեն ներկա է եղել բանակցությունների սեղանի շուրջ երկար տարիներ», - նշել է WP-ի աղբյուրը։ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լիարժեք ներխուժումից ի վեր Սիյարտոն 16 պաշտոնական այց է կատարել Մոսկվա։ Նրա վերջին այցը տեղի է ունեցել 2026 թվականի մարտի 4-ին, երբ նա հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
23:58 Պուտինը համաձայնել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային երաշխիքներ տրամադրի
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
23:43 Ֆրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան

Ձեզ գուցե հետաքրքրի