Ներքին 3 տարի առաջ - 14:42 09-11-2022

Դիմում եմ Նիկոլի նեղ շրջապատին՝ բոլորիդ ա փուռը տալու, ինչ-որ փուլում քավության նոխազ եք լինելու. Մամիջանյան


Ուկրաինական կոնֆլիկտի պարագայում կարեւորում են պարտադրված խաղաղության բացառումը. Ոչ մեկը չի կարող ինձ բացատրել, որ մարդիկ տարբեր են աշխարհի տարբեր կետերում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, «Հայաստանի իրական օրակարգ» թեմայով քննարկման շրջանակներում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Արցախի պարագայում ինքնորոշման իրավունքը հոմանիշ է կյանքի իրավունքին, այլապես յուրաքանչյուր արցախցու կողքին պետք է կանգնի մեկ խաղաղապահ, դրան այլընտրանք չկա:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ես չեմ մանրամասնի, թե ինչ հանդիպման ընթացքում, այդպիսիք շատ են եղել, մեր միջազգային գործընկերներն ասում են հետեւյալը՝ ձեր իշխանությունները ինչ մեզնից ուզում են, դրա շուրջ էլ բանակցում ենք: Այստեղից կարելի է եզրակացնել, որ ՀՀ իշխանություններն Արցախի ինքնորոշման մասին ոչ մի տառ չեն ասում, ձեռքերը լվացել են Արցախից:

Մեր միջազգային գործընկերներից մեկը պարզ հարց տվեց՝ եթե դուք զատում եք հայ-ադրբեջանական հարաբերությունները Արցախի բանակցություններից, ինչպե՞ս եք ապահովելու արցախահայության անվտանգությունն ու իրավունքները: Աշխարհը մեզ հետ անում է այն, ինչ մենք թույլ ենք տալիս իրեն մեզ հետ անել»,- ասաց Մամիջանյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ ընդդիմության եւ ողջ ժողովրդի ոչ թե մեղքը, այլ ամոթն է, որ իշխող խմբակը դեռ իշխանության է.

«Լինելու են մարդիկ, որոնք նշանակվելու են մեղավորներ ու ես հիմա դիմում եմ Փաշինյանի նույնիսկ ամենանեղ թիմակիցներին, էդ որ հպարտանում եք, որ 5-6 հոգանոց չաթեր ունեք իրար հետ, ու ձեզ համարում եք անձեռնմխելի, իմացեք, որ Փաշինյան Նիկոլը փրկում է երկու բան՝ իր սեփական կաշին ու իր կաշվից աթոռը: Բոլորիդ է փուռը տալու:

Թող նայեն ԳՇ նախկին պետերին, ԱԱԾ նախկին պետերին, իր կողմից գեներալի կոչում ստացածներին, բարձրաստիճան սպաներին, բարձրաստիճան պաշտոնյաներին: Բոլորը ինչ-որ պահի մեղավոր են նշանակվելու, քավության նոխազ են լինելու:

Դուք շատ բան ունեք պատմելու այն սրիկայությունների մասին, որոնք իրականացվել են պատերազմից առաջ եւ պատերազմի ժամանակ: Ոչ ոքդ անձեռնմխելի չեք, բոլորիդ նշանակելու է մեղավոր, ժամանակի հարց է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում