Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 6 ամիս առաջ - 22:30 21-03-2026

Անսխալ մարդ չկա․ մեր կաթողիկոսին պետք է թույլ տային վրաց պատրիարքի հուղարկավորությանը մասնակցել

Այսօր հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն չի կարող մեկնել Վրաստան և մասնակցել Համայն վրաց պատրիարք Իլիա Բ-ի հուղարկավորությանը, քանի որ քննիչը մերժել է փաստաբանի միջնորդությունը։ Այս մասին տեղեկացրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Oragir.News-ի թղթակիցը եղել է Թբիլիսիում, ծանոթացել այնտեղ տիրող տրամադրություններին։

Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները հուսահատված էին այս որոշումից։ Նրանք նշում են՝ սպասում էին, որ Վեհափառը ներկա կգտնվի Իլյա Բ-ի հուղարկավորությանը։

«Ես գտնում եմ, որ դա լավ չի, այդպիսի բան չպետք է լիներ: Մեր Կաթողիկոսը պիտի մասնակցեր այսօրվա օրվան, ոչ մի բան չպետք է խոչընդոտեր նրա այցին։ Չի կարելի նման բան անել․ անսխալ մարդ չկա, բոլոր մահկանացուներն էլ մեղավոր են։ Ես չեմ ուզում հիմա այդ մասին խոսել, բայց եթե հիշենք մեր այս կաթողիկոսի մասին էլ շատ վատ բաներ էին ասում, կային նրան դեմ մարդիկ, բայց բոլորը կողքի են դրել այդ ամենը և այսօր տեսեք՝ ինչպիսի միասնությամբ են բոլորը սքում նրա այս վիշտը:

Նույնը պետք է նաև մեր հայերի մոտ լիներ։ Պետք է ներողամիտ լինեին և թույլ տային։ Ես չգիտեմ՝ նա ինչ մեղք է գործել, եթե իրոք այդ մեղքերը կան անգամ, պետք է որ ներեին և թույլ տային այսօր մասնակցել այս արարողությանը։ Դա մեծ սխալ է, ես գտնում եմ՝ ճիշտ չէ»,- ասաց ուսուցիչ Մանանա Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց