Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 14:42 21-10-2026

Այսօր առավոտյան 2-րդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նրա որդուն՝ Կարեն Լազարյանին բերման են ենթարկել Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։ Հայտնում է Syuniacyerkir.am-ը։

«Հոկտեմբերի 13-ին բերման էին ենթարկել ու կալանավորել նաեւ «Գորիսի պետական քոլեջ» լուծարված ՊՈԱԿ-ի հաշվապահին։

Ըստ նախնական տվյալների՝ լուծարված քոլեջում գրանցվել է դրամական մուտքերի և գանձապետական հաշիվ փոխանցված գումարների տարբերություն։

Խնդիրն այն է սակայն, որ նախաքննական այդ մարմինը համառորեն չի ուսումնասիրում հաշվապահական փաստաթղթերը, որոնցում արտացոլված են բոլոր ծախսերը, որոնց հիման վրա կարելի է ամբողջական ու սպառիչ պատկերացում կազմել ֆինանսական ծախսերի մասին։

Ասել է թե՝ քննչական մարմնի «բացահայտած» գումարը բացառապես հիմնված է մատնիչների հաղորդումների վրա՝ գլխավորությամբ Սյունիքի օրվա մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, նրա տեղակալ Նարե Ղազարյանի և ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի։
Այսինքն՝ իրականացվում է հստակ քաղաքական պատվեր ու հաշվեհարդար։

Նախկին գլխավոր հաշվապահը ձերբակալվել ու կալանավորվել է միայն նրա համար, որ չի կարողացել Կարեն Լազարյանին արատավորող ապացույցներ հորինել, ինչպես նրանից ամիսներ շարունակ պահանջում էր Նարե Ղազարյանի ուղղորդմամբ գործող Արմինե Կոլյանը։

Ի վերջո Կարեն Լազարյանը «Սյունյաց երկրի» խմբագրի որդին է, ինչի համար էլ ամեն գնով պետք է պատժվի։

Ըստ Գորիսում շրջանառվող լուրերի՝ Սամվել Ալեքսանյանը պետք է պատասխան տա այն բաց նամակի համար, որ հղել է ՀՀ վարչապետին՝ ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում, նաև այն բանի համար, որ ամիսներ շարունակ իր գլխավորած լրատվամիջոցում տեղեկատվություններ են հրապարակվել առերևույթ հանցագործությունների մասին՝ կապված Գորիսի նորաստեղծ քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի հետ, ով Աննա Հակոբյանի հովանավորյալն է և ունի վերպետական կարգավիճակ»։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները