Ներքին 1 ամիս առաջ - 14:24 30-06-2026

Գտնվել է 20-րդ դարասկզբի Սյունիքյան գոյամարտի հերոսներից մեկի՝ լեգենդար Զաքոյի լուսանկարը. Սյունյաց երկիր

Բարսելոնա քաղաքի բնակիչ Արա Միքայելյանը հրապարակել է Զանգեզուրի 1918-20 թթ. գոյամարտի հերոս, սիսիանցի Զաքոյի (Զաքար Տեր-Ղազարյանի) լուսանկարը, ով, ըստ հեղինակի, իր տատի եղբայրն է եղել:

«Սյունյաց երկիրը» մեկ տարի շարունակ փնտրում էր Աժդահա Զաքոյի նկարը և չէր գտնում: Մեր որոնումներն արդյունք չտվեցին նաև Զաքոյի հայրենի Սիսիանում:

Զաքոն Պողոս Տեր-Դավթյանի «աջ բազուկն» էր: Նրա օգնությամբ էր Պողոս Տեր-Դավթյանը 1918-ի աշնանը ձևավորել Սիսիանի փառապանծ հեծելաջոկատը: Այդ հեծելազորն էր, որ 04-07.11.1919 վճռորոշ դեր խաղաց Մեծ Իշխանասարի և Սև լճի մերձակայքում, երբ թուրք ստահակները փորձում էին հյուսիսից (Քաչալ դաղից) մտնել Գորիս, իսկ արևմտյան ուղղությամբ՝ շարժվել դեպի Նախիջևան...

Զաքոյի երկրային կյանքը, սակայն, ողբերգական ավարտ ունեցավ..։ 02.08.1920-ի առավոտյան ժամը 5-ին բոլշևիկացած մի քանի հայ Գորիսի բանտում սրախողխող արեցին Սյունյաց աշխարհի նշանավոր զավակներ, 1918-20-ի Զանգեզուրի ինքնապաշտպանության երևելի դեմքերից չորս հոգու՝ Արշակ Շիրինյանին, Վահան Տեր-Գևորգյանին (Վահան Խորենի), խմբապետ Զաքոյին (Զաքար Տեր-Ղազարյան) և Միքայել Ադամյանին: Նրանց մարմինները տարել և Գորիսի երբեմնի ռուսական գերեզմանատան անկյունում մի փոսի մեջ են լցրել...

Այդ տեղանքը համընկնում է Գորիս քաղաքի Կոմիտաս փողոցի՝ Շահումյան փողոցին ներքևից միացող հատվածին, որտեղ Կապան-Գորիս երթուղային ավտոբուսի կանգառն է, որից մի փոքր աջ զբոսայգու խաղահրապարակն է կառուսելներով, որտեղ էլ մինչև հիմա գտնվում են նրանց մասունքները։

25.07.2022-ին մենք բաց նամակ հղեցինք Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին և համայնքի ավագանու անդամներին՝ խնդրելով՝ ոգեկոչել այդ մեծ նահատակների հիշատակը՝ թեկուզև զբոսայգու այդ հատվածում խաչքար կամ հուշաքար կանգնեցնելով:

Սկզբնաղբյուրը՝ «Սյունյաց երկիր»

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը