Ուելսի արքայազն Ուիլյամը և արքայադուստր Քեյթ Միդլթոնը մասնակցել են Չարլզ III թագավորի կազմակերպած պետական խնջույքին՝ Օմանի սուլթան Հայթամ բին Թարիք Ալ Սաիդի պատվին։
Քեյթը միջոցառմանը ներկայացել է Elie Saab-ի մեղմ դեղին զգեստով՝ թիկնոցով և երկար փեշով։ Նա կերպարը լրացրել է Lover's Knot թագով, ադամանդե ականջօղերով և Եղիսաբեթ II թագուհուն պատկանած ապարանջանով։
Միջոցառմանը ներկա են եղել նաև թագուհի Կամիլան, արքայադուստր Աննան և թագավորական ընտանիքի այլ անդամներ։
Գալա ընթրիքին հրավիրվել էր 160 հյուր։ Ճաշացանկում ներառված էին ծովամթերք, թխած փասիան և Վինձորի մեղրով պատրաստված աղանդեր։