Խոսք Ներքին 1 տարի առաջ - 19:32 23-06-2025

Գողակա՞ն են, թե՞ պետական աշխատող․ այս կոռուպցիայից հետո բոլորը պետք է հրաժարական տային․ Մանուկյան

«Հետք»-ը գրում է, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է 250 նոր էլեկտրական ավտոբուս ձեռք բերելու մասին, ինչը նշանակում է, որ առաջիկայում հերթական խոշոր գործարքն է կայանալու: Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կարիքների համար ավտոբուսների գնումներն այդքան էլ հարթ չեն անցել:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի «Արմչի» ՍՊԸ-ն գործընկերային հարաբերություններ է ունեցել չինական «Ժոնգ-Թոնգ» ընկերության հետ: Իսկ չինական ընկերությունը հաղթում է Երևանի քաղաքապետարանի կարիքների համար ավտոբուսներ ձեռք բերելու մրցույթներում:

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ։ Վերջինս կտրուկ է արտահայտվում և մատնանշում է մի շարք բացթողումներ։

«Բացի այն, որ վարչության պետ Վազգեն Հարությունյանը գործընկերային հարաբերություններ է ունեցել չինական «Ժոնգ-Թոնգ» ընկերության հետ, մի բան էլ՝ «Ժոնգ-Թոնգ»-ի ավտոբուսները, երբ եկել հասել են այստեղ, պարզվել է, որ ստանդարտներին չեն համապատասխանում։ Օրինակ՝ երկու նստարան է պակաս եղել և այլն»,- նշեց Մանուկյանը։

Նա համոզված է՝ նման անպատասխանատու գործարքների դեպքում պետք է կրի քաղաքական պատասխանատվություն ոչ միայն միջին, այլև բարձրագույն օղակները։

«Այս երկրում մինչև կառավարության վերին օղակ պետք է հրաժարական տա։ Ի՞նչ է նշանակում՝ անհասկանալի գործարքի արդյունքում բերել ավտոբուսներ, որոնք չեն համապատասխանում պահանջներին։ Հիմա պետք է հասկանալ՝ նրանք գողակա՞ն են, թե՞ պետական աշխատող։ Այս կոռուպցիայից հետո բոլորը պետք է հրաժարական տային։ Եվ հարկ է նշել՝ ոչ մի պատասխանատվություն կրող անձ չեղավ»,- ընդգծեց ավագանու անդամը։

Ավտոբուսների սպասարկման խնդիրներն ու վերին օղակներից եկող ճնշումները Մանուկյանը շեշտում է, որ խնդիրները միայն գնման փուլում չեն։

«Այսօր բազում խնդիրներ կան նաև ավտոբուսների սպասարկման հետ կապված։ Այստեղ կոռուպցիան քաղաքապետարանի մակարդակից ավելի բարձր է։ Այդքան գոռում եմ, որ կոռուպցիան դուրս չի գալիս քաղաքապետարանից, որովհետև կեսն էլ ուղարկված են կառավարությունից»,- եզրափակեց Մանուկյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում