Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 19:49 20-03-2026

ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում ավարտվել է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող լսարանի վերանորոգումը

ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում ավարտվել է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի՝ մեկուկես տարի տևողությամբ մագիստրոսական ծրագրի համար նախատեսված լսարանի վերանորոգումը։

Ժամանակակից ուսումնական միջավայրում ուսանողները հնարավորություն կունենան հարստացնելու գիտելիքներն ու կատարելու գործնական աշխատանքներ։

Լսարանի բացման արարողությանը ներկա էին «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, պրոռեկտորները, ֆակուլտետի ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ Oragir.News-ը հայտնել էր, որ Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում ակտիվ լսարանաշինական աշխատանքներ են ընթանում։ «Իմ քայլը» հիմնադրամն այս լսարանը կառուցում է «Quanta» Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի համար։



© ORAGIR.NEWS

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
21:18 Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
18:00 Վասակ Դարբինյանի աստեղային ժամը․ նրանք բոլորը Վասակներ են